Եթե պատերազմ սկսվի Իրանի և Իսրայելի միջև, Ադրբեջանը կլինի նշանակալի թիկունք. Caspian Frontiers-ը մեջբերում է ՄՈՍԱԴ-ի նախկին ղեկավարի խոսքը

13.06.2025 10:41
611

Caspian Frontiers-ը գրում է. «Իսրայելն ու Ադրբեջանն ընդդեմ Իրանի:

Քանի որ այս գիշեր ականատես եղանք Իրանի վրա Իսրայելի աննախադեպ հարձակման և մեկնարկել է պատերազմ, շատ կարևոր է այստեղ մեջբերել Ադրբեջանի մասին Իսրայելի ՄՈՍԱԴ-ի 8-րդ տնօրեն Դանի Յաթոմի՝ 2023թ. հարցազրույցից մի հատված, որը լույս է տեսել Intelligence and National Security հեղինակավոր գիտական ամսագրում՝ ‘Profiles in intelligence’: an interview with 8th Mossad chief Danny Yatom վերնագրով։

Հարցազրույցում Յաթոմը անդրադառնում է Ադրբեջանի դերին՝ Իրանի դեմ հնարավոր պատերազմի ժամանակ։

Ու քանի որ պատերազմ է արդեն, այս հատվածը պիտի կարդալ շատ ուշադիր ու մի քանի անգամ։

Լրագրող.

– Ադրբեջանի հետ հարաբերությունները Իսրայելի համար կարևոր են հիմնականում Իրանի հետ առճակատման և նրա աշխարհաքաղաքական դիրքի պատճառով: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն ունի Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը Իսրայելի ազգային անվտանգության համար։

Յաթոմի պատասխանը.

– Սկսենք նրանից, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են։ Դրանք կարևոր են հիմնականում այն հայեցակարգի պատճառով, որը մենք անվանում ենք «Իրանի դեմ գործող թշնամական շրջանակի կառուցում»։ Ի դեմս Ադրբեջանի՝ Իսրայելն ունի մի ընկեր, որը գտնվում է Իրանի հետ սահմանին, և որից այն կողմ ապրում են 20 միլիոն ադրբեջանցիներ, և որոնց կարելի է օգտագործել այդ պետությունը մասնատելու համար: Այդ հանգամանքը Իսրայելին տալիս է Իրանի դեմ գործելու բազմաթիվ հնարավորություններ՝ սկսած կործանիչների լիցքավորման համար ադրբեջանական օդանավակայանների օգտագործումից մինչև Իրանից հետախուզական տեղեկատվության հավաքման համար Ադրբեջանի տարածքի լիարժեք օգտագործում:

Լրագրող.

– Հնարավո՞ր է, որ Իսրայելն ու Ադրբեջանը համատեղ պատերազմեն Իրանի դեմ։

Յաթոմ.

– Եթե պատերազմ սկսվի Իրանի և Իսրայելի միջև, Ադրբեջանը մեզ համար կլինի նյութատեխնիկական ապահովման նշանակալի թիկունք: Ադրբեջանական օդանավակայանների և Թեհրանի միջև հեռավորությունը կարճ է, հետևաբար, Ադրբեջանի տարածքը չափազանց կարևոր է մեզ համար նման հարձակման դեպքում:

Այս հարցազրույցում ՄՈՍԱԴ-ի նախկին տնօրենը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչո՞ւ է Իսրայելը ակտիվ միջամտություն ունեցել 2020թ. Արցախյան պատերազմում և շեշտել, որ դա կապված է եղել Իրանի դեմ գործողությունների սահմանային ճակատը լայնացնելու ռազմավարության հետ»։

 

168.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24