Եվ դարձյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կասկածելի ձեռքը…

21.08.2017 13:24
1955

(Ստորեւ՝ hraparak.am-ի 2017թ. օգոստոսի 18-ի հոդվածը՝ «Սպիտակի վերելակների գործարանը քանդում-տեղափոխում են Քաջարան» վերտառությամբ)


Սպիտակի վերելակների գործարանի մասին մենք նախորդ ամիս գրել էինք, որ սկսել են քանդել: Սպիտակցիները դեմ են դրան, ասում են՝ Սովետական Միությունից ժառանգություն մնացած լավագույն կառույցներից մեկն է, սեյսմակայուն, հզոր պատերով եւ թանկարժեք կոնստրուկցիաներով: Մեր հրապարակումները, սակայն, չնվազեցրին գործարանը քանդելու ցանկությունն այն անձանց մոտ, որոնք ձեռք են բերել այդ գործարանը: Սպիտակի վերելակների գործարանը 2008 թվականին ձեռք է բերել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ աշխատեցնելու փոխարեն որոշել է քանդել այն: Հիմա մետաղական կոնստրուկցիաներն ապամոնտաժում եւ տեղափոխում են Քաջարան՝ այնտեղ իրենց բիզնեսում օգտագործելու կամ որպես մետաղաջարդոն իրացնելու նպատակով: Սպիտակի քաղաքապետն ու քաղաքի ավագանին դեմ են արտահայտվել այս որոշմանը, սակայն դա չի խանգարել, որ կոմբինատի ղեկավարությունը հետ չկանգնի իր մտադրությունից: «Քաղաքապետարանը չի տվել թույլտվություն» հոդվածի հրապարակումից հետո մեզ հետ կապվելով՝ ասել էր քաղաքապետ Գագիկ Սահակյանը: «Ես հիմա դիմել եմ ոստիկանություն՝ պարզելու համար, թե ով է քանդում»: Իսկ 2008 թվականին Սպիտակի ավագանին ուղերձով դիմել էր սեփականատիրոջը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը, հայտնելով, որ նպատակահարմար չեն գտնում շենքի քանդումը: Սակայն չնայած ավագանու որոշմանն ու քաղաքապետի՝ ոստիկանություն դիմելուն, շենքը քանդում են եւ այս մեկ ամսվա ընթացքում այդ գործում լավ «առաջ» են գնացել: Սպիտակցիները վրդովված են փաստից՝ երեկ եւս նրանք ահազանգեցին, թե «քանդման աշխատանքները նոր թափ են հավաքել»: Պայքարողների խմբին է միացել նաեւ Սպիտակի նախկին քաղաքապետ Նորիկ Մուրադյանը, որի օրոք էլ՝ 1989 թվականին, երկրաշարժից անմիջապես հետո, կառուցվել է այս գործարանը: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ վերելակների գործարանը կառուցելու համար ժամանակին Բելառուսից շատ մեծ քանակությամբ՝ մի քանի հազար տոննա մետաղական կոնստրուկցիաներ են բերել Հայաստան, որոնք 9 բալ սեյսմակայունություն ունեն։ «Հիմա լիֆտերի գործարանում մնացել է միայն կարկասը, ներսի եղած-չեղածը թալանել-ծախել են, էդ կարկասն էլ հիմա են քանդում, որ տանեն Քաջարանի պղնձամոլիբդենի կոմբինատ: Տանում են, որ արտադրություն դնեն, 5 տարի է՝ չեն դնում արտադրություն, հիմա էլ քանդում են, որ տանեն-ծախեն», - ասաց Նորիկ Մուրադյանը՝ նշելով, որ շենքը Քաջարանի կոմբինատը գնել է հենց քանդել-վաճառելու համար, ոչ թե արտադրություն հիմնելու:

Այժմ սպիտակցիները որոշել են նամակով դիմել ՀՀ պետական այրերին՝ ակնկալիքով, որ նրանք կկանխեն գործարանի քանդումը: Մասնավորապես, «Սպիտակի մոռացված ժողովուրդ խորհրդի» նախագահ Համլետ Դիլբարյանն իր ՀԿ-ի անունից նամակ է գրել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին եւ իրենց տարածաշրջանի չորս պատգամավորներին՝ ՀՀԿ-ականներ Արկադի Համբարձումյանին, Կարեն Կարապետյանին, Վահրամ Բաղդասարյանին եւ «Ծառուկյան դաշինքից» Վանիկ Ասատրյանին: «Եթե պետականությունը կա, պետականության փողերից օգտվողներ կան, հիմա մենք ո՞ւմ դիմենք, որ մեզ օգնեն», - ասաց պարոն Դիլբարյանվ՝ խնդրելով մի բան անել, օգնել, որ գործարանը չքանդվի: Մեր հարցին, թե ինչպես են պատկերացնում գործարանի ճակատագիրը, Հ․Դիլբարյանն ասաց, որ մտադիր են վերագործարկել գործարանը՝ հիմնելով եկամտաբեր արտադրություն․ այդ գործարանի նման կառույց աշխարհում շատ քիչ կա:

ՎԱՀԵ ՄԱԿԱՐՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34