Եվ հնչեց վերջին զանգը

23.05.2025 10:31
797

Մայիսի 23։ Օրը հանրակրթական դպրոցների շրջանավարտներինն է, ըստ ամենայնի՝ ճամփաբաժան։ Դպրոցական ուսումնառության ավարտ և նոր կյանքի սկիզբ՝ լեցուն անակնկալներով, երազանքների փնտրտուքներով։ Ծաղիկներ, ժպիտներ, ավտոմեքենաների պատուհաններից շրջանավարտներին ձոնված երգեր են հնչում։

Մարզկենտրոնի դպրոցներում առավոտվանից տոնական միջոցառումներ են։ Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցի 64 շրջանավարտ հրաժեշտ է տալիս սիրելի կրթօջախին։  Հնչում են բարեմաղթանքների և շնորհավորանքների խոսքեր։

Ավարտական երեք դասարաննների աշակերտները միջոցառման ավարտին հանդես են գալիս հրաժեշտի  վալսով։ Եվ ամենավերջում հնչում է վերջին զանգը՝ այս անգամ փոքր–ինչ թախծալուր և երկար․․․

Այս ուստարվա շրջանավարտներին «Սյունյաց երկիրը» մաղթում է առողջություն, արևշատություն ու հաջողություններ՝ երազանքների իրականացման ճանապարհին։

 

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40