Ե՛վ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ ուղիղ եթերում բանավեճի. Նիկոլ Փաշինյան

30.05.2021 14:07
3595

Հույս ունեմ՝ առաջիկա ընտրությունների Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր իշխանությունը կվերահաստատի: Հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին պետք է հաղթի: Հաղթանակը բոլոր դեպքերում է տեղի ունենալու, քանի որ ՀՀ քաղաքացու ամեն քվեն տեղ է հասնելու: Հայաստանի այսօրվա իշխանությունը, ինչպես ընդդիմադիրներն են ասում, չունի ընտրակեղծարարի բարոյական նկարագիր:Այս մասին Ապարանում՝ ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ քաղաքացին պետք է վերահաստատի իր իշխանությունը և գնահատական տա 3-րդ հանրապետության ողջ պատմությանը, քանի որ հունիսի 20-ի ընտրություններին մասնակցում են հանրապետության բոլոր ղեկավարները: 

«Քաղաքացու ձայնը խլած բոլոր գործող անձինք, ըստ էության, մասնակցում են այս ընտրություններին: Քաղաքացին պետք է վերահաստատի իր իշխանությունը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ ասելով, որ կայուն Հայաստան կառուցելու համար անհրաժեշտ է, որ ՔՊ-ն ստանա քաղաքացիների ձայների 60 տոկոսը:

«Ես հույս ունեմ՝ ՀՀ քաղաքացին կկայացնի այդ որոշումը: Սա շատ բարդ ընտրություն է»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արդեն մի քանի օր է՝ տալիս է գնահատականներ և հրապարակում փաստեր, սակայն առայժմ բովանդակային հակադարձում այդ հրապարակումներին չի եղել: 

«Ես ակնկալում եմ, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները պետք է արձագանքեն դրան, և ես հույս ունեմ, որ ընտրությունների նախորդ օրը տեղի է ունենալու բանավեճ, և եթե մինչև բանավեճը նույնիսկ չպատասխանեն, այդ բանավեճի ժամանակ ստիպված են լինելու պատասխանել այդ հարցադրումներին: Ես և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ հունիսի 18-ին կայանալիք՝ ուղիղ եթերում բանավեճի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա, թե ինչու Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40