Եվա Մանգասարյանը՝ Սիսիանից, որից տաղանդ ու շնորհ է հորդում

20.01.2023 10:26
4022

Կրկին երաժշտության անկրկնելի աշխարհում եմ՝ յոթ «խազերի» լուսափթիթ «թագավորությունում»՝ Է. Ասյանի անվան երաժշտական դպրոցում:

Առիթն ավելի քան լուսավոր է…

Երաժշտասեր սիսիանցին դեռ չէր հասցրել «սթափվել» սիսիանցի շնորհալիների շռնդալից հաջողություններից, երբ ցանկալի ձեռքբերումը, անթաքույց հպարտությունը, հերթական հաղթանակի ալիքն անվարան մտան Սիսիան…

Երաժշտությունը կարևոր արժեք է. այն հոգուն թևեր է տալիս, պատրաստում աներևակայելի թռիչքի… Այսպիսի թռիչքի ականատեսը դարձավ սիսիանցին, երբ Սիսիանի № 2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհին, երաժշտական դպրոցը ներկայացնող 12-ամյա Եվա Մանգասարյանը պատվով մասնակցեց Ուկրաինայի Օդեսա քաղաքում օնլայն /հեռավար/ ձևաչափով անցկացվող ODESA MUZIQ OLIMP 3-րդ միջազգային մրցույթին և…

… Քանոնի լարերն անհանգիստ էին. սպասում ունեին, սպասում՝ «անձնատուր» լինելու, «սանձվելու», արձագանքելու մատների հրամանին, մատների շոյանքին, հետո՝ «խոսելու», «պատմելու», «համոզելու», դյութելու…

… Ու նվագեց Եվան, նվագեց Սայաթ-Նովա, Բաբաջանյանի «էլեգիան», Ա. Խաչատրյանի «Լեզգինկան»

… Փոքրիկ մատները կնտնտոցով վարժ սահեցին լարերի վրայով, արձակեցին կախարդիչ հնչյուններ, «ստիպեցին» նվագարանին՝ պրոֆեսիոնալիզմի, երաժշտական հասուն դինամիկայի ինքնատիպ մատուցմամբ թափանցել ունկնդրի գիտակցության ու հոգու մեջ, դառնալ մեղեդու գունագեղ հնչողություն, դառնալ խոհ, ապրում՝ տաղանդավոր քանոնահարուհուն պարգևելով 1-ին պատվավոր տեղը, արժանացնելով դիպլոմի…

- Լսել Եվայի կատարումներն ու չհայտնվել երաժշտության հետաքրքիր, զարմանահրաշ, ինքնատիպ աշխարհում, անկարելի է, քանի որ այնտեղ  ինքն է, իր ներաշխարհը, իր առօրյան…

- Խելացի, աշխատասեր, նպատակասլաց աղջնակ է Եվան, օժտված է երաժշտական զարմանալի զգացողությամբ, սիրով բնութագրում, հպարտությամբ ներկայացնում է իր սանին՝ ուսուցչուհի Նաիրա Հակոբջանյանն ու հավելում,- բավական է մեկ անգամ լսել Եվային, և դու կհայտնվես երաժշտության անմոռանալի հնչյունների աշխարհում;

Եվայի հետ փորձելու եմ զրուցել լավի, գեղեցիկի, բարու, հոգևորի, նաև՝ նորին մեծություն երաժշտության մասին;

- Առանց ախորժելի, քաղցրահնչյուն երաժշտության անհնար է պատկերացնել իմ առօրյան. ես պաշտում եմ երաժշտությունը,- մի առանձնակի անկեղծությամբ արձագանքեց Եվան՝ ի պատասխան իմ հարցումի,- թեպետ այն իմ երազանքներում երկրորդ տեղում է (մեղավոր ժպտում է), քանի որ որոշել եմ իրավաբան դառնալ, բայց…

Եվան առանձնակի սիրով է բարձրաձայնում իր հաջողությունների գլխավոր «մեղավորի»՝ սիրելի ուսուցչուհի Ն. Հակոբջանյանի անունը, որի հպարտությունն ալիքվել է ամեն անգամ, երբ հաղթանակի դափնին բաժին է ընկել Եվա Մանգասարյանին (Փոքրիկ քայլ, Արտ մյուզիք, 2022թ., դեկտեմբերի 18, Օդեսա…):

Անվերջ, անթարթ, կախարդված կարելի է հետևել Եվայի մատների փոթորկին, քանի որ մատների ուժով փորձում է իրեն ենթարկեցնել սիրելի նվագարանը՝ քանոնը, որից տաղանդ ու շնորհ է հորդում, դառնում անզուգական մեղեդի…

Արևը՝ լույս է, երաժշտությունը՝ լույսի արտացոլանք, Եվա՛ Մանգասարյան, ուրեմն քայլի՛ր անվարան, քայլի՛ր վստահ ու հաստատուն, քայլի՛ր այդ լուսե ճանապարհով, ու թո՛ղ այդ հաղթանակն ունենա ցանկալի շարունակություն, իսկ ես պատիվ կհամարեմ դարձյալ ներկայացնել Եվա Մանգասարյանի հերթական ՀԱՂԹԱՆԱԿԻ ՁՈՆԸ…

ԷՎԵԼԻՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՍԻՍԻԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2026 14:47

44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան

01.10.2026 14:44

Վարչապետը Երևանում բնակարանների թանկացման մեջ տեսնում է մարզերի զարգացման հնարավորություն

01.10.2026 14:40