Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը

13.03.2024 22:27
641

Եվրախորհրդարանը ընդունել է բանաձևը, որով առաջարկվում է Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություն տալ:

Բանաձևն ընդունվել է ձայների  504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրախորհրդարանի նիստում քվեարկության էր դրվելու բանաձև, որն առաջարկում է ավելի սերտացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը։

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության հեղինակած բանաձևը բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնությունն է, որով եվրապատգամավորներն աջակցություն են հայտնում Բաքվու-Երևան հարաբերությունների կարգավորմանը, որը հիմնված կլինի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան սահմանների փոխադարձ ճանաչման սկզբունքի վրա: Նրանք ողջունում են այն փաստը, որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ հարաբերությունները:

«ԵՄ-ն պետք է դրական արձագանքի և օգնի Հայաստանին՝ ամրապնդելու իր տեղը ժողովրդավարական երկրների համայնքում»,- ասված է փաստաթղթում:

Ըստ նախագծի՝ Եվրախորհրդարանի անդամ պատգամավորներն առաջարկում են դիտարկել հնարավորությունը, որով Հայաստանին կարող է տրամադրվել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, ապա դա կարող է ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար հիմք հանդիսանալ: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանը լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր է համարում»,- ասված է բանաձևում՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։

ԵՄ կառույցներին նաև կոչ է արվում աջակցել Հայաստանի հետ գործակցության ընդլայնմանը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության և այլ ոլորտներում:

«Ժամանակն է նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսել»,- ասված է փաստաթղթում:

Ընդգծվել է Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը երկարաձգելու և անձնակազմն ավելացնելու անհրաժեշտությունը: Ադրբեջանին կոչ է արվել վերջ տալ առաքելության մասին զրպարտիչ հայտարարություններին, Եվրամիությանը և Հայաստանին ուղղված ագրեսիվ հռետորաբանությանը:

«ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշվում է փաստաթղթում:

Բանաձևի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը չի կարող համարվել Եվրամիության վստահելի գործընկեր՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումները: Բաքվին ուղղված կոչով առաջարկվում է երկխոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, ապահովել նրանց անվտանգությունը և վերադարձի իրավունքը, ազատել Ադրբեջանում պահվող՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, հորդորվում է ադրբեջանական ուժերին դուրս գալ Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Եվրապատգամավորները նաև մտահոգություն են հայտնել արտատարածքային միջանցք բացելու՝ Բաքվի պահանջների կապակցությամբ:

armtimes.com

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19