Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ վրա հարձակման համար Ադրբեջանին դատապարտող բանաձև

29.09.2023 10:20
718

Եվրախորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում պատրաստվում են դատապարտել Ադրբեջանի վերջին չարդարացված հարձակումը:

«Արմենպրես»-ը Եվրոպական խորհրդարանի կայքից տեղեկացավ, որ հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ Ադրբեջանի հարձակումից հետո: 

ԵԽ կայքում հրապարակված հայտարարությունում նշվում է , որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը հանգեցրել է իրենց տներից էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի: Հիշատակում կա այն մասին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես զգուշացրել էր ԼՂ-ում էթնիկ զտումների մասին:

Դեբատը կանցկացվի հոկտեմբերի 3-ին ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևի քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 5-ին: 

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել: Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 28-ի ժամը 20:00-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 76 հազար 407 անձ: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40