Եվրախորհրդի կոմիտեն Բաքվին կոչ է անում պայմաններ ստեղծել Արցախից տեղահանվածների վերադարձի համար

18.11.2024 20:49
663

Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն Ալիևի վարչակազմին կոչ է արել «քաղաքական, իրավական, գործնական պայմաններ ստեղծել, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ ու անարգել վերադարձի համար, ինչպես նաև հատուկ մեխանիզմ՝ սեփականության հարցերը լուծելու նպատակով»։

«Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական ու մշակութային վայրերն ու արտեֆակտները, ինչպես նաև հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից օգտագործվող պատմամշակութային հուշարձանների և գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման ու փոփոխման մասին բոլոր մեղադրանքները»,- ասված է փաստաթղթում։

Եվրախորհրդի խորհրդատվական կոմիտեն ծավալուն զեկույցում բազմաթիվ դեպքեր է վկայակոչել՝ պնդելով, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում առկա է Հայաստանի Հանրապետության դեմ հրապարակային հռետորաբանություն, որն անմիջական ազդում է էթնիկ հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա։

Պաշտոնական Բաքուն ի պատասխան անհիմն է որակել Եվրոպայի խորհրդի զեկույցում տեղ գտած պնդումները՝ հայտարարելով, որ Կոմիտեի կողմից կիրառվող մոտեցումը «լուրջ հարցեր է առաջացնում»։

«Խորհրդատվական կոմիտեի խտրական մոտեցումը, որը կենտրոնանում է հայկական էթնիկ խմբի վրա՝ անտեսելով մյուս էթնիկ խմբերը և չափից դուրս հենվելով անհայտ աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա՝ առանց համապատասխան օրինակներ բերելու, միանգամայն հստակ ցույց է տալիս նշված կոմիտեի կողմնակալ մոտեցումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:                                                                     

 azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40