«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

15.05.2022 09:41
1173

«Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթեց Ուկրաինան, որը ներկայացրեց Kalush Orchestra-ն` «Stefania» երգով:

Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է,  երրորդ տեղում՝ Իսպանիան:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Մրցույթը մեկնաբանեցին Գարիկ Պապոյանն ու Հրաչուհի Ութմազյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap» երգով վաստակեց 61 միավոր և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:

Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց Գարիկ Պապոյանը: Հայաստանը 12 միավորը շնորհեց Իսպանիային:

Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես եկան Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը:

Առաջին կիսաեզրափակիչը հաղթահարելուց հետո Ռոզա Լինը նշել էր՝ անչափ ուրախ է, որ կարողացել է պատվով ներկայացնել Հայաստանն ու անցնել եզրափակիչ: «Բազմիցս նշել եմ, որ թեև «Snap»-ն իմ անձնական պատմությունն է, սակայն այդ հուզական իրավիճակը կարող է հոգեհարազատ լինել բոլորին: Փաստորեն եվրոպացի հանդիսատեսը հավատաց ինձ և իմ պատմությանը. շնորհակալ եմ բոլորին, որ քվեարկել են իմ օգտին: Անելու եմ առավելագույնը, որ եզրափակիչում ևս տպավորիչ ելույթ ունենամ»,- շեշտել էր նա:

«Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։

Անժելա Համբարձումյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08