«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը

12.05.2024 09:26
944

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում, հաղթեց Շվեյցարիան, որը ներկայացրեց Նեմոն «The Code» երգով:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Խորվաթիան, երրորդը՝ Ուկրաինան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն 2 միավոր ստացավ Լյուքսեմբուրգից, 8-ական միավորներ՝ Սան Մարինոյից, Ալբանիայից, Պորտուգալիայից, 6-ական միավորներ՝ Չեխիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, 3-ական միավորներ՝ Դանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, 7-ական միավորներ՝ Նորվեգիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Ավստրիայից, Լատվիայից, 4-ական  միավորներ՝ Շվեյցարիայից, Հունաստանից, 5 միավոր՝ Իսլանդիայից:

Հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակը «Ժակո» երգով վաստակեց 183 միավոր և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:

Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետը:

Հայաստանը 12 միավորը շնորհեց Ֆրանսիային:

Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես եկան Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան,  Իռլանդիան, Լատվիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Իտալիան, Սերբիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Հայաստանը, Կիպրոսը, Շվեյցարիան, Սլովենիան, Խորվաթիան, Վրաստանը, Ֆրանսիան, Ավստրիան:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են:

«Ժակո» երգի երաժշտությունը գրել է Լուի Թոմասը, բառերը՝ Ժակլին Բաղդասարյանը: Խումբը ներկայացնում է տարբեր երկրների մշակույթները, ինչի շնորհիվ սիրվեց և ճանաչում գտավ Ֆրանսիայում, Հայաստանում և այլ երկրներում: Նրանք կատարում են հայկական, բալկանյան, աֆրիկյան, սերբական և այլ երաժշտություն: Կարծում են՝ արվեստում և երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ:

Անժելա Համբարձումյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40