Եվրոպան փորձում է փոխարինել Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսները, բայց դա կբերի գների բարձրացման. Պուտին

08.07.2022 20:22
1263

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական էներգակիրները փոխարինելու ԵՄ երկրների փորձերը կարող են հանգեցնել գների բարձրացման։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Այո, մենք գիտենք, որ եվրոպացիները փորձում են փոխարինել ռուսական էներգառեսուրսները, բայց ակնկալում ենք, որ նման գործողությունների արդյունքը գազի գնի բարձրացումն է տեղական շուկայում և էներգառեսուրսների արժեքի բարձրացումը վերջնական սպառողների, այդ թվում՝ տնային տնտեսությունների համար», - ասել է Պուտինը:

Այս ամենը, ըստ նրա, «ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային սահմանափակումները շատ ավելի մեծ վնաս են հասցնում հենց այն երկրներին, որոնք դրանք սահմանում են»։

Նա նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցային ճնշումը կարող է հանգեցնել համաշխարհային էներգետիկ շուկայում իրավիճակի վատթարացման։

Պուտինը հավելել է, որ Արևմուտքի կողմից արդեն իսկ թույլ տրված սխալները, այդ թվում՝ էներգետիկ շուկայում, չեն կարող ուղղվել «երկու օրում»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, թե Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման (IGB) բացումը և դրա միջոցով ադրբեջանական գազի մատակարարումը «վերջ կդնեն ռուսական մենաշնորհին»։

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40