Եվս մեկ սպանված օդաչու Ադրբեջանի ՊՍԾ-ից

29.09.2020 10:33
1301

Ադրբեջանական սոցցանցային տիրույթում տարածված ևս մեկ կորստի լուսանկարներից պարզել ենք, որ նա նույնպես Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության օդաչու էր: Սպանվածը Բիլեսուվար շրջանի բնակիչ Գյոզալով Խալիդն է (Gözəlov Xalid):

Գյոզալով Խալիդ (Gözəlov Xalid), Ադրբեջանի ՊՍԾ Սանղաչալի ավիաբազայում

Դատելով լուսանկարում սպանվածի համազգեստից՝ նա առնվազն ուներ սերժանտի կոչում:

Ավելի վաղ հայտնել էինք Ադրբեջանի ԶՈւ կորուստների թվում Պետական սահմանապահ ծառայության ևս մեկ օդաչուի՝ մայոր Ղասիմով Աբբաս Ռզա օղլուի (Qasımov Abbas Rza oğlu) առկայության մասին: Չի բացառվում նաև, որ երկու օդաչուն էլ կարող են գտնված լինել միևնույն ուղղաթիռում:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈւ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռներից առնվազն մեկը Մի-17 էր, իսկ ՊՍԾ-ն հիմա շահագործում է հենց այդ մոդելի ուղղաթիռներ:

Այս երկու օդաչուների սպանվելու փաստը նաև ուղղակի ապացույց է Հայաստանի դեմ Ադրբեջանի բանակից բացի նաև Պետական սահմանապահ ծառայության ներգրավվածության մասին: Ադրբեջանի ՊՍԾ-ն ուղղակիորեն ներգրավվել էր նաև հուլիսյան մարտերին՝ մեր դեմ կիրառելով մահապարտ ԱԹՍ-ներ:

 

razm.info

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40