Foreign Policy. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումն ամոթալի է ու անբարոյական

24.04.2019 13:28
1159

Ամերիկյան Foreign Policy ամսագրում այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակման 104-րդ տարելիցի օրը, հրապարակվել է հոդված, որը վերնագրվել է «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումն ամոթալի է ու անբարոյական»։

Իսրայելցի լրագրող և գրող Յոսի Մելմանը հոդվածում գրում է, որ հայերն ու հրեաները եղել են ծրագրված զանգվածային սպանության զոհեր, և Իսրայելի կառավարությունը պետք է արդարությունն առաջ դնի քաղաքական նպատակահարմարությունից ու հանցագործությունը կոչի իր անունով։

Հոդվածագիրը պատմում է Երևանում Ծիծեռնակաբերդի բարձունքի մասին, ու նշում, որ այն զարմանալի նմանություններ ունի Երուսաղեմի Յադ Վաշեմի՝ Հոլոքոստի հուշահամալիրի հետ՝ նվիրված 6մլն սպանված հրեաներին։

Պատմում է 40 մ բարձրությամբ «Վերածնվող Հայաստան» հուշասյան մասին, որը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածննդի գաղափարը, 12 հսկա բազալտե մույթերի, որոնք հայերի պատմական հայրենիքն են խորհրդանշում ներկայիս Թուրքիայում և հավերժական կրակը։

«Չնայած ցեղասպանություն վերապրելու  ընդհանուր փորձին, Իսրայելն ու Հայաստանը շատ հեռու են այսօր միմյանցից։ Իսրայելը հետևողականորեն հրաժարվել է ճանաչել, որ հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն է։ Այս որոշումը չի բխում  զոհի կերպարը մենաշնորհելու ու Հոլոքոստը՝ որպես եզակի ու նմանը չունեցող պատմական իրադարձություն ներկայացնելու ցանկությունից: Դա հիմնականում ցինիկ քաղաքական մարտավարություն է: Իսրայելը երկար տարիներ վախենում էր Թուրքիայի ցասումից, եթե ճանաչի ցեղասպանությունը: 1950-ական թվականներից ի վեր Թուրքիան եղել է հրեական պետության հզոր ռազմավարական դաշնակիցը, մահմեդական աշխարհում իր միակ ընկերներից մեկը: Երկու ժողովուրդների հետախուզական և անվտանգության հաստատությունների միջև սերտ կապեր են եղել, և Թուրքիան կարևոր և եկամտաբեր շուկա էր իսրայելական զենքի համար: Երբ իսրայելցի խորհրդարանականները, իրավապաշտպանները և պատմաբանները կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նախաձեռնությունը արգելափակվեց կառավարության կողմից: Անկախ իրենց գաղափարախոսությունից ու քաղաքական կողմնորոշումներից, Իսրայելի կառավարությունները, իմանալով, որ  քաղաքականության ցանկացած փոփոխություն կզայրացնի Թուրքիային ու կսպառնա սպառազինությունների վաճառքին, տնտեսական շահերը նախընտրել են համամարդկային արժեքներին։ Նրանք համաձայնեցին ցեղասպանությունը սահմանել որպես «ողբերգություն»: Սակայն վերջին տասնամյակում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները վատթարացել են: Զենքի վաճառքը դադարեցվել է և միասնական թշնամու՝ Սիրիայի դեմ ուղղված գաղտնի հետախուզական համագործակցությունն ավարտվել»,-ասվում է հոդվածում:

Նաև  հիշեցնում վերջերս  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու նրա որդու՝ Յաիրի, Էրդողանի հետ թվիթերյան պատերազմի մասին, որտեղ նրանք միմյանց անվանեցին  «մարդասպան», հիշեցրեցին հայերի ցեղասպանությունը։

Նշվում է, որ այս ամենով հանդերձ, Իսրայելը շարունակում է հրաժարվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այս անգամ արդեն կա ևս նաև նոր պատրվակ՝ Ադրբեջանը, ում Իսրայելը զենք է վաճառում, ինչպես հայտնել էր Ալիևը, մոտ 5 մլրդ դոլարի։ Փոխարենը Ադրբեջանը Իսրայելին վաճառում է նավթ ու թույլ տալիս  Իսրայելին հետախուզական գործակալություններին օգտագործել իր տարածքը՝ որպես Իրանի դեմ գործողությունների պլացդարմ։

«Իսրայելի պահվածքը բարոյականության ու պատմության ծաղր է։ Սա առավել ամոթալի է, քանի որ այն իրականացնում է մի ազգ, որը վեր է բարձրացել ցեղասպանության մոխրից»,-գրել է իսրայելցի հոդվածագիրն ու նշում, որ ցեղասպանությունը՝ ցեղասպանություն է ու Իսրայելի բարոյական պարտավորությունն է և  6 մլն հրեաների հիշատակը, ճանաչել հայոց ցեղասպանությունը, ինչպես ճանաչել է Ռուանդայի ցեղասպանությունը։

panorama.am

Քիչ առաջ վերադարձանք Կոզեն աղբյուրից. 1983 թ. հոկտեմբերի 7-ին այդտեղ է հողին հանձնվել Հայոց մեծ սպարապետ, Սյունիքի ազատարար Գարեգին Նժդեհի մասունքների մի մասը

07.10.2026 16:24

Խորհրդակցություն Հայոց Եկեղեցու դեմ նախաձեռնված հակասահմանադրական քայլերի շուրջ

07.10.2026 15:53

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

07.10.2026 15:15

Ցերեկույթ Կապանում` նվիրված աշխարհահռչակ հայագետ և բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցին

07.10.2026 15:03

Սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին

07.10.2026 14:47

ԶՊՄԿ-ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին

07.10.2026 14:22

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

07.10.2026 14:05

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Չերնիգովի մարզի բնակելի հինգհարկանի շենքին․ կա 5 զոհ և 26 վիրավոր

07.10.2026 14:01

Սոչիում և Սիրիուսում փակել են լողափերը՝ մինչև 100 000 տոննա նավթ տեղափոխող լցանավի հրդեհի պատճառով

07.10.2026 12:30

Նոյեմբերի 1-ից կթանկանան Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու տուրքերը

07.10.2026 12:19

«Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է

07.10.2026 11:58

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի խոսքը գրադարանավարի օրվա կապակցությամբ

07.10.2026 11:32