ՖՈՏՈ. Անգործության մատնված մարզպետները. ով ինչով է զբաղված այս օրերին

19.05.2018 21:31
2448

Անհերքելի փաստ է, որ համաժողովրդական շարժման օրերին, նաեւ դրանից հետո շատ պետական կառույցներ պարապուրդի են մատնված եղել: Օրեր շարունակ գերատեսչությունների աշխատակիցները՝ ընդհուպ ղեկավարների մակարդակով, գործ անելու փոխարեն ուղիղ եթերով հետեւում էին շարժման ընթացքին: Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո իրավիճակը բնականաբար կարգավորվել է, եւ իր կազմավորած կառավարությունը սկսել է ակտիվորեն աշխատել:

Սակայն իրավիճակը նույնն է մնացել մարզպետարանների պարագայում: Չնայած կառավարությունն արդեն ձեւավորվել է, եւ աշխատանքներ են ընթանում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին մարզպետարանները պարապուրդի են մատնված: Անգործության են մատնված ընդհուպ մարզպետները: Հստակ է, որ նրանք առաջիկայում լքելու են իրենց պաշտոնները, եւ այս օրերին նրանց մոտ ավելի շատ սպասողական վիճակ է, քան աշխատանքային: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետներն անգամ կառավարությունից ոչ մի հրահանգ չեն ստացել. նրանք չգիտեն` այժմ ինչպես եւ որքան պետք է շարունակեն աշխատանքը: Հենց այդ հանգամանքն էլ նրանց անգործության պատճառն է դարձել: Մենք տեղեկացանք, որ այս օրերին կառավարության ոչ մի ներկայացուցիչ, անգամ ոլորտի պատասխանատու նախարարը չի կապվել մարզպետների հետ, նրանց ոչ մի հրահանգ չի տվել:

Մարզպետների անգործության մասին վկայություններն են նաեւ մարզպետարանների պաշտոնական կայք էջերը, սոցիալական ցանցերում մարզպետների ու նրանց խոսնակների պասիվությունը: Բանն այն է, որ նախկինում նույնիսկ մարզպետի արած ամենաչնչին քայլն անգամ անմիջապես տարածվում էր համացանցում, թե «տեսեք՝ այս կամ այն մարզպետը գործ է անում»: Որպես պետության օգտին ռազմավարական առանցքային նշանակության խնդիր` ներկայացվում էր մարզպետներից ոմանց փռշտոցը, նախաճաշելը կամ ընթրիքը, էլ չենք խոսում այս կամ այն պաշտոնյայի օտարերկրյա հյուրի հետ հանդիպումը: Սակայն հիմա արդեն չեն էլ թաքցնում, որ գործ չեն անում:


 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արարատի մարզպետի պորտֆելը տրվելու է «Հանրապետություն» կուսակցությունը: Ներկայիս մարզպետ Արամայիս Գրիգորյանի հնարավոր փոխարինող թեկնածուն Ռազմիկ Թեւոնյանն է, ով խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքի թեկնածուն էր հենց այս ընտրատարածքից:

Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում վաղուց որեւէ տեղեկություն առկա չէր մարզպետի գործերի կամ հանդիպումների մասին: Վերջին տեղեկությունը, որ կարող էիր հանդիպել մարզպետի գործունեության մասին, նրա անունից դրված շնորհավորանքներն էին Ընտանիքի միջազգային օրվա եւ մայիսի 9-ի առիթներով: Թվում է, թե բացի շնորհավորանքներից, մարզպետն ուրիշ ոչնչով զբաղված չէ:


Արմավիրի մարզպետի հավանական թեկնածուն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն է: Այժմ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Ղահրամանյանը համեմատաբար ավելի ակտիվ է: Մայիսի 10-ին զոհվածներին հարգանքի տուրք մատուցելուց հետո նա երեկ այցելել է Վաղարշապատի տարածաշրջանի Արաքս համայնք, ծանոթացել «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագրի շրջանակում 300 հա հողատարածքի վրա իրականացվող վար ու ցանքի աշխատանքներին: Սակայն մինչ այդ 7 օրերի նրա գործունեության մասին ոչինչ հայտնի չէ:


Գեղարքունիքի մարզպետի պորտֆելը եւս կտրվի ԲՀԿ-ին, թեկնածուի հարցը դեռ քննարկվում է: Ներկայիս մարզպետ Կարեն Բոթոյանի գործունեության մասին տեղեկություն մարզի պաշտոնական կայքէջում եւս հնարավոր չեղավ տեղեկություն գտնել: Մարզպետը վերջին անգամ ակտիվություն է ցուցաբերել մայիսի 8-ին՝ շնորհավորելով մայիսյան հաղթանակների օրը:


 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը, կարող է զբաղեցնել Լոռու մարզպետի պաշտոնը: Ներկայիս մարզպետ Արթուր Նալբանդյանը նախկինում հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեւավորումից հետո նա հրաժարական կտա: Կառավարությունն արդեն ձեւավորվել է, սակայն մարզպետի հրաժարականի մասին որեւէ պաշտոնական տեղեկություն առկա չէ: Ավելին, մարզպետարանի կայքում նա դեռ շարունակում է ներկայացված մնալ որպես մարզպետ: Սակայն իր գործընկերների նման նա էլ է պարապուրդի մատնված: Վերջին անգամ նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի եւ Շուշիի ազատագրման առթիվ կազմակերպված միջոցառումներին:


 

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է, եւս հրաժեշտ կտա իր պաշտոնին: Իհարկե, նա անգործ չի մնա, սակայն մարզպետի պաշտոնն էլ չի զբաղեցնի: Մարզպետարանի կայքից տեղեկացանք, որ երեկ ընդունելության օր է եղել, եւ մարզպետ Գուլոյանն անձամբ է ընդունել քաղաքացիներին, իսկ մինչ այդ նրա գործունեության հետ կապված տվյալներ առկա չեն, միայն շնորհավորական խոսքեր են տեղադրված:


 

Սյունիքի մարզպետի պորտֆելը ԲՀԿ-ին կտրվի, իսկ մինչ այդ ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը եւս պարապուրդի է մատնված: Նա մայիսի 10-ին եղել է Արցախում, մայիսի 11-ին մասնակցել «Ջերմիկ անկյուն Առինջ» խմբային երկրորդ տան բացմանը եւ ապա անհետ կորել: Դրանից հետո նրա գործունեության մասին որեւէ տեղեկություն առկա չէ:


 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Վայոց ձորի մարզպետի պորտֆելը հնարավոր է տրվի «Հանրապետություն» կուսակցությանը. այս մասով դեռ քննարկումները շարունակվում են: Ներկայիս մարզպետ Հարություն Սարգսյանը եւս պարապուրդի է մատնված: Մայիսի 15-ին մարզպետարանում տեղի ունեցած քաղաքացիների ընդունելությունն էլ անգամ նա չի անցկացրել, այլ փոխմարզպետը: Վերջին օրերին նրա անունից միայն շնորհավորական խոսք է առկա Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:


 

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը համեմատաբար ակտիվ է: Նա մայիսի 15-ին անցկացրել է զորակոչային հանձնաժողովի նիստ, սակայն դրանից առաջ կրկին պարապուրդի էր մատնված: Հավելենք, որ այս պահին առանց մարզպետ են մնացել Շիրակի եւ Արագածոտնի մարզերը, քանի որ դաշնակցական մարզպետները հրաժարական էին տվել, եւ մեր տեղեկություններով այս մարզերում կրկին դաշնակցականներ կնշանակվեն:

Շիրակի ու Արագածոտնի մարզպետներն էլ ՀՅԴ-ական էին, եւ ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո արդեն մեկ ամիս է՝ հրաժարական են ներկայացրել:

Բերված տվյալները եւս վկայում են, որ ՀՀԿ-ական մարզպետներն ու նրանց ղեկավարած կառույցներն այս օրերին բացարձակ չեն աշխատում: Նրանց մոտ ուղղակի ճամպրուկային տրամադրություն է, եւ վայելում են մարզպետության վերջին օրերը, մինչ նրանց հրամանը կլինի:

armlur.am

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

04.06.2026 10:56

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի հետ

04.06.2026 10:44

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05

Ադրբեջանի ամենահզոր զենքը Նիկոլ Փաշինյանն է. Աննա Գրիգորյան

03.06.2026 21:41