Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը

24.04.2023 10:27
920

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆրանսիական կողմը հայտարարել է, որ Ադրբեջանի քայլերը «հակասում են պարտավորություններին, որոնք ձեռք են բերվել  կրակի դադարեցման համաձայնագրի շրջանակում և վնասում են բանակցային գործընթացին»։

«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետևել միջազգային պարտավորություններին, մասնավորապես, կյանքի կոչել փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումները, որոնք պարտադիր են համարվում։

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ տեղաշարժը՝ երկու ուղղություններով, ինչպես նաև գազի և էլեկտրականության շարունակական մատակարարումը բնակչությանը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի նոր սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԱՄՆ պետդեպարտամենտը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40