Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին

24.10.2020 21:34
2677

Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Անկարայում իր դեսպանին, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է AFP գործակալությունը:

«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են։ Ավելորդությունն ու կոպտությունը մեթոդ չէ։ Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ դա վտանգավոր է բոլոր առումներով», - AFP գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատից։

Ելիսեյան պալատից հավելել են, որ Անկարայում Ֆրանսիայի դեսպանը ստեղծված իրավիճակը քննարկելու համար կհանդիպի նաև Էմանուել Մակրոնի հետ:

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ֆրանսիայի նախագահին «հոգեկանը բուժելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02