Ֆրանսիան պահանջում է, որ բռնություն չկիրառվի ԼՂ բնակչության նկատմամբ, որի ձգտումը միայն խաղաղ ապրելն է. Անն Լույո

14.07.2023 22:46
761

Ֆրանսիան պահանջում է, որ բռնություն չկիրառվի ադրբեջանական շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի առաջ կանգնած և այս պահին Ստեփանակերտում հանրահավաք անող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ, որի ձգտումը միայն խաղաղ ապրելն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիայի ազգային տոնի առիթով կազմակերպված միջոցառմանն այս մասին ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ով առաջիկա օրերին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Լույոն նաև ողջունեց Հայաստանի կառավարության խիզախ հանձնառությունը հանուն խաղաղության և ժողովրդավարության՝ ի հեճուկս չափազանց դժվար համատեքստի: 

«Ֆրանսիան ցավում է Հայաստանի սահմաններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ շարունակվող ագրեսիայի համար։ Բնակչություն, որը մեծապես տուժել է Լաչինի միջանցքի արգելափակումից, և որի իրավունքները պետք է հարգվեն՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման։ Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այս պահին հանրահավաք է անում Ստեփանակերտում՝ պահանջելով վերականգնել  իր իրավունքները, և պահանջում ենք, որ բռնություն չկիրառվի խաղաղ բնակչության նկատմամբ, որի ձգտումը միայն խաղաղ ապրելն է»-ասաց Անն Լույոն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40