Ֆրանսիացի պատգամավորները դիմել են Մակրոնին, որ Ադրբեջանի նախագահից պահանջի ներողություն խնդրել Վալերի Պեկրեսից

17.01.2022 14:50
1102

Ֆրանսիական ամենամեծ տպաքանակ ունեցող Le Journal du Dimanche կիրակնօրյա պարբերականում հունվարի 15-ին լույս է տեսել Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» (LR) խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի, Ֆրանսիայի Ազգային ժողովում նույն խմբակցության ղեկավար Դամիան Աբադի և Եվրոպական խորհրդարանում նույն խմբակցության ղեկավար, եվրոպական պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի, ինչպես նաև 242 այլ գործիչների բաց նամակը Ֆրանսիայի Հանրապետության նախագահին։

Ֆրանսիացի պատգամավորները դիմել են Մակրոնին, որ Ադրբեջանի նախագահից պահանջի ներողություն խնդրել Վալերի Պեկրեսից

Այս մասին հայտնում է News.am-ը։

Հեղինակները, մասնավորապես, պահանջում են, որպեսզի նախագահը Ֆրանսիայի անունից Ադրբեջանի նախագահից պահանջի ներողություն խնդրել Վալերի Պեկրեսից ընթացիկ տարվա հունվարի 12-ի աղմկահարույց արտահայտություննների համար, որոնք նա արել էր Ֆրանսիայի նախագահի` «Հանրապետականներ» կուսակցության թեկնածուի Հայաստան կատարած այցի արդյունքում:

«Եթե մենք տեղյակ լինեինք Վալերի Պեկրեսի` վերջին [Լեռնային Ղարաբաղ] անօրինական այցի մասին, մենք նրան բաց չէինք թողնի»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։

Ներկայացնում ենք բաց նամակի ամբողջական տեքստը.

«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ, Վալերի Պեկրեսի Հայաստան կատարած այցից հետո, հունվարի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Եթե մենք տեղյակ լինեինք Վալերի Պեկրեսի վերջին անօրինական այցի մասին, մենք նրան բաց չէինք թողնի»: Այս աղմկահարույց արտահայտությունները Ֆրանսիայի կողմից չեն կարող անպատասխան մնալ։ Մի պարզ պատճառով. այս հայտարարությունը ոչ միայն ատելության կոչ է Ֆրանսիայի պետական գործչի, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահի և Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուի դեմ, այլև՝ անթաքույց սպառնալիք է հանդիսանում ֆրանսիացի ժողովրդի, Ֆրանսիայի կառավարության և նրա ներկայացուցիչների դեմ՝ հաշվի առնելով Հայաստանի հետ մեր երկրի հարաբերությունները։

Մեծարգո պարոն նախագահ, կարո՞ղ ենք արդյոք հանդուրժել, որ որևէ այլ պետության կառավարությունն արգելի ֆրանսիացի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներին ճանապարհորդել մի տարածք, որը, հիշեցնենք, տվյալ պետությանը չի պատկանում, սպառնա ոտնձգություն կիրառել նրանց ազատության դեմ, ընդհուպ մինչև նրանց ֆիզիկական անվտանգությանը: Որքան էլ դա անհաճո լինի նախագահ Ալիևին՝ ֆրանսիացիներն ազատ են, իսկ Ֆրանսիան ինքնիշխան պետություն է:

Ֆրանսիան չի կարող ընդունելի համարել որևէ սպառնալիք, չպետք է ընկրկի որևէ ահաբեկման դեմ: Եվ առավել ևս, երբ դրանք արվում են բռնապետի կողմից, ով հայերին «շներ» է անվանում, երբ Հայաստանի հետ հակամարտության ընթացքում արգելված զինատեսակներ ու ջիհադիստ վարձկաններ է կիրառել և մարդկային արժանապատվության մշտապես տկար օրինակ հանդիսացել։ Ուստի, պարոն նախագահ, խնդրում ենք Ֆրանսիայի անունից պահանջել, որպեսզի Ադրբեջանի Հանրապետությունը պաշտոնապես ներողություն խնդրի, իսկ ամենասեղմ ժամկետում այդ չանելու դեպքում` պահանջում ենք հետ կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին։ Սա որքան որ Ֆրանսիայի արժեքների, նույնքան և Ֆրանսիայի պատվի հարց է։

Սա նաև հայ ժողովրդի հանդեպ աջակցության հարց է, որը մենք պարտավոր ենք ցուցաբերել, այնժամ, երբ հայ ժողովուրդը, չնայած Ադրբեջանի ռազմական ագրեսիաներին, սադրանքներին և նվաստացումներին, կանգուն է մնում և արժանապատիվ` այս փորձություններում։ Ֆրանսիայի վերաբերմունքը պետք է արժանի լինի տառապանքի բովով անցնող Հայաստանի օրինակին, որը հիացմունք է առաջացնում։ Ընդունեք, խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, մեր խորին հարգանքի հավաստիքը»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40