Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատասխանել է Արցախից տեղահանված անձանց նամակին

14.02.2022 19:30
1262

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը գրավոր պատասխանել է Արցախից տեղահանված անձանց նամակին։ Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։

Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից տեղահանված անձինք պարբերաբար բողոքի ակցիաներ են անում ՀՀ կառավարության, ԱԳՆ, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, Ֆրանսիայի դեսպանատան շենքերի մոտ՝ բարձրացնելով իրենց փախստականի կարգավիճակ տալու, Արցախի կարգավիճակի ու դեօկուպացիայի հարցերը։ Հայաստանի կառավարությունից ու ԱԳՆ-ից արցախցիների նամակներին չեն արձագանքել։

«Ամիսներ առաջ Ֆրանսիայի դեսպանատուն փոխանցած մեր նամակին պատասխան է եղել՝ արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի ստորագրությամբ։ Այստեղից հարց՝ եթե Ֆրանսիայի արտգործնախարարը պատասխանում է մեր նամակին, Հայաստանի արտգործնախարարը ինչո՞ւ չի բարեհաճում պատասխանել։ Մենք գրեթե նույն հարցերով ենք դիմել այդ կառույցներին։ Գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, չունենալով իրավական ստատուս, լինելով փաստացի փախստականի կարգավիճակում, դիմել ենք ՀՀ արտգործնախարարին և ընդամենը հանդիպում ենք պահանջել, որպեսզի մեզ բացատրի՝ ո՞վ ենք մենք կամ ո՞վ են իրենք, որ մեզ այս վիճակում են պահում։ Մեզ չեն պատասխանել, բայց խոստացել են, որ անպայման կազմակերպելու են հանդիպում նախարարի կամ այլ պաշտոնյայի հետ, բայց ոչ մեր նամակին են պատասխանել, ոչ էլ հանդիպում են կազմակերպել», մեզ հետ զրույցում ասաց Լևոն Հայրյանը։

Արցախից տեղահանված բնակիչները Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը դիմել են մի քանի անգամ, նրանց հիմնական պահանջն այն էր, որ փախստականի կարգավիճակի հարցերին օժանդակեն։

«Մենք նույնիսկ մեր նամակում գրել ենք, որ եթե մեր հարցերը Հայաստանում կամ Արցախում չեն լուծվելու, Ֆրանսիայում մեզ քաղաքական ապաստան տրամադրեն։ Մեր նամակի պատասխանում գրված է, որ այն հանձնվել է նախագահ Մակրոնին, ում հանձնարարությամբ արտգործնախարարը պատասխանել է մեզ»- հավելեց Հայրյանը։

Արցախցիներին ուղղված նամակում Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտում է, որ դիվանագիտական առումով Ֆրանսիան կարևորում է կողմերի միջև երկխոսության վերսկսումը՝ հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը հասնելու նպատակով։ Ինչ վերաբերում է արցախցիների բարձրացրած հարցերին, ապա Ֆրանիսյաի ԱԳ նախարարը կոչ է արել․ «Կապ հաստատել Ֆրանսիայի դեսպանատան հետ, որը լավագույնս կարող է ձեզ աջակցել, եթե նախատեսված չափորոշիչները թույլ կտան»։

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40