Ֆրանսիայի Նիմ քաղաքի կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի և հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն

20.04.2022 11:37
1024

Ապրիլի 16-ին Ֆրանսիայի Նիմ քաղաքի կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի և հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Նիմի քաղաքապետ Ժան-Պոլ Ֆուրնիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Նիմի հայկական ընկերակցության (« Amicale Franco-Armenienne de Nimes et du Gard ») նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Արարողությանը ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի Պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյուման, ինչպես նաև Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը։

Իր ելույթում Հայաստանի դեսպանը հիշեցրեց այն կարևոր դերակատարումը, որ Ֆրանսիան ունեցել է ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու հարցում։ Ընդգծվեց նաև Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը 2001 թվականին օրենքի ուժով ճանաչելու, ինչպես նաև ապրիլի 24-ը 2019 թվականից ի վեր Ֆրանսիայի պետական հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու կարևորությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման հարցում։

Եզրափակելով խոսքը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Նիմի քաղաքապետին և քաղաքային խորհուրդին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող հրապարակի անվանակոչման և խաչքարի տեղադրման նախաձեռնությանը հավանություն տալու համար։ Դեսպանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Նիմի՝ համեմատաբար նոր ձևավորված ֆրանսահայ համայնքին՝ ի դեմս քաղաքի հայկական ընկերակցության և նրա նախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ այս կարևոր նախաձեռնության և այն կյանքի կոչելու համար։

Ելույթներից հետո տեղի ունեցավ խաչքարի օրհնության արարողություն, ինչին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը։

Նույն օրը դեսպան Տոլմաջյանը հանդիպեց Նիմի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համայնքին հուզող խնդիրները։ Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց համայնքին՝ 2020 թվականին Արցախում պատերազմի ժամանակ Նիմի ֆրանսահայերի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված ավելի քան 60 հազար եվրո հանգանակության համար՝ ընդգծելով, որ նիմահայերի պես փոքրաթիվ հայ համայնքի համար նման զգալի չափի հանգանակությունը բացառիկ է և վկայում է համայնքի՝ մայր հայրենիքի հետ ամուր կապվածության և նվիրվածության մասին։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01