Ֆրանսիայում ֆաշիզմի դեմ մարտնչած սյունեցին

08.05.2026 16:37
466

Եկեղեցու չափաբերական մատյանի գրառումն ասում է, որ Վահան Օհանյանը ծնվել է 1911 թ. հունիսի 15-ին Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի  Հին Գորիս (Յերի Շեն) գյուղում` դարասկզբի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Մինքենդի կոտորածից մազապուրծ եղած և այստեղ ընտանիք կազմած՝  Իսկանդար Օհանի Բաղդասարյանի ընտանիքում:

 Տան հինգ երեխայի ավագն էր Վահանը: Բարձր առաջադիմությամբ ավարտելով դպրոցն ու Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը՝ աշխատել է գյուղի «Կարմիր հոկտեմբեր» կոլտնտեսությունում, եղել է առաջին անասնաբույծը:

Սկսած 1932 թվականից՝ հորը ձերբակալել ու ազատել են մի քանի անգամ՝ իբր Փետրվարյան խռովություններին մասնակցելու, դաշնակցության հետ կապերի ու հակախորհրդային հայացքների համար:

1937 թ. մարտի  28-ին  ձերբակալել են նախ փոքր եղբորը՝ Անդրանիկին, մեկ օր հետո՝ կրկին հորը:

Նրանց քրեական գործերը մանրամասն չեմ ներկայացնի, բայց ասեմ, որ  ՀՍՍՀ  Ժ.Կ.Ն.Գ  եռյակի 1937 թ. նոյեմբերի 9-ի որոշմամբ  հայրը՝ Իսկանդար Բաղդասարյանը, դատապարտվել է գնդակահարության:

Նույն եռյակի մի այլ որոշմամբ՝ պատժի առավելագույն չափի ենթարկելու մասին վճիռ է կայացվել նաև եղբոր՝ Անդրանիկի նկատմամբ, սակայն հրաշքով, մինչև վճռի ի կատար ածվելը, այն տասը տարվա ազատազրկման է փոխվել՝ Երևան ժամանած կենտրոնական հանձնաժողովներից մեկի կողմից:

Սկսվել է Հայրենական մեծ պատերազմը: Իբրև անհարազատ ընտանիքի զավակի՝ Վահանին չեն զորակոչել:

Գրագետ ու հայրենասեր տղայի մեջ արժանապատվությունը «ապրել-չապրելու» խնդիր է դարձել, ռազմաճակատ է մեկնել կամավոր՝ հենց առաջին զորահավաքին:

Վահանի մասին իմ ձեռքի տակ եղած ոչ մանրամասն տեղեկություններով՝ ծառայության երկրորդ տարում, նրա գումարտակը հայտնվել է գերության մեջ, ինքը   փախել է գերությունից, ֆաշիստների դեմ պայքարը շարունակել է Ֆրանսիայում` Միսաք Մանուշյանի ղեկավարած պարտիզանական միավորման կազմում, դարձել ջոկատի հրամանատար, մի քանի անգամ վիրավորվել, բայց կռվել է  մինչև պատերազմի հաղթական ավարտը:

      Պատերազմից հետո Վահան Օհանյանը գերազանց առաջադիմությամբ սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, ասպիրանտական կրթություն ստացել և թեկնածուական թեզը պաշտպանել է (1955 թ․) Մոսկվայի Կ.Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուծության ամբիոնում: Ագրոարդյունաբերության բնագավառում ղեկավար աշխատանքներ է կատարել Ստավրոպոլի երկրամասում։ Հայաստան վերադառնալով՝ ղեկավարել է իր տեսակի մեջ եզակի Լոռու տոհմային տնտեսությունը, աշխատել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում…

Վահան Օհանյանի հետ հանդիպման առիթ չեմ ունեցել, թեև համագյուղացի լինելուց բացի՝ հորս մանկության ընկերն է եղել: Գուցե այսքանով էլ ավարտվեր նրա մասին իմ տեղեկատվությունը, եթե տարբեր հանգամանքներով հանդիպած չլինեի նրա կյանքն ու գործունեությունը ներկայացնող երկու կարևոր փաստաթուղթ-գրառումի:

ՀՀ ազգային արխիվում ծանոթանում էի 1949թ. հուլիսին Հին Գորիս գյուղից Ալթայի երկրամաս բռնաքսորի ենթարկվածների մասին առկա նյութերին, որտեղ հանդիպեցի նաև Վահան Իսկանդարի Օհանյանի անձնական գործին, ով աքսորվածների մեջ չի եղել: Շատ հետաքրքիր էր: Պարզվեց, որ գործը կազմվել է 1949 թ. մայիսին՝ նրան ևս հատուկ բնակության վայր արտաքսելու համար: Գրված զեկուցագրի մեջ ասվում է, որ Վահան Օհանյանը ծառայել է գերմանական «հայկական լեգեոնում», այնուհետև` 1944-ից ծառայել է կեղծ պարտիզանական «առաջին Նիսկի պոլկում», եղել է երկրորդ բատալիոնի հրամանատարը…

Այս խայտառակ արձանագրության կողքին թղթապանակում կարված է նաև Երևան քաղաքի Կիրովի շրջանի զինվորական կոմիսարի կողմից 1949 թ. մայիսի 25-ին տրված տեղեկանքը, որտեղ Վահան Օհանյանը բնութագրվում է իբրև մեծ ծառայություններ ունեցող հայրենանվեր մարտիկ ու հրամանատար: Տեղեկանքում կարդում ենք. «Պահեստի ավագ լեյտենանտ Վահան Իսկանդարի Օհանյանը անցել է զինվորական ծառայություն 1941 թ. մինչև 1945 թ. դեկտեմբերը: 1942 թ. սեպտեմբերից մինչև 1943 թ. մարտը եղել է ճակատային գծում: 1943 թ. մարտին գերի է ընկել գերմանացիների մոտ, փախել է գերությունից, ծառայել է ֆրանսիական պարտիզանական ջոկատի կազմում, անցել է հատուկ հետաքննություն: Ունի պարգևներ. «Մեծ խաչ» շքանշան (Ֆրանսիա), մեդալներ`«Խաչ»  (Ֆրանսիա) , «Հայրենասեր»  (Ֆրանսիա) , «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար»…  

Կարծում եմ՝ հենց այս տեղեկանքն էլ հիմք է հանդիսացել նրան բռնաքսորի ենթարկվողների ցուցակից հանելու համար:

…էլի մի կարևոր տեղեկանք-վկայություն…  Իմ լավ բարեկամ Ռուբեն Հակոբյանի «Հարսնառ»  գրքին ծանոթանալիս անսպասելի հանդիպեցի իր բնույթով հազվագյուտ հիշողության: Թումանյանի շրջանի Ակներ գյուղից մանկավարժ Աշխարհաբեկ Լևոնի Ծատինյանը, ով գերության մեջ եղել է Լեհաստանի տարբեր համակենտրոնացման ճամբարներում, և այնուհետև նրանց փակ վագոններով տեղափոխել են Հարավային Ֆրանսիա` Մանդ, իր հուշերում ներկայացնելով Ֆրանսիայի տարածքում պարտիզանական ջոկատների  անօրինակ պայքարը ֆաշիզմի դեմ, ահա թե ինչ է գրում Վահան Իսկանդարի Օհանյանի մասին. «Անմոռանալի են Վ. Օհանյանի կատարած սխրագործությունները: Օգոստոսի սկզբներին Վիլֆորմի լեռներում դիրքեր էր գրավել Վահան Օհանյանի ջոկատը: Գումարտակի շտաբը տեղեկություն է ստանում, որ ավելի քան 800 ռազմագերի, գերմանական զինվորներով շրջապատված, ուղևորվում է դեպի Լիոն: Շարքի առջևից նրանք տանում էին շղթայակապ 16 նշանավոր ռազմագերու: Գերիներին զգուշացված էր, որ փախչելու փորձի դեպքում շղթայակապ արվածները կգնդակահարվեն: Երբ գերիների շարասյունը մոտենում էր Վիլֆորմին, հանկարծ ճարճատում են գնդացիրները: Սովետական և ֆրանսիական պարտիզանները, հանկարծակի գրոհելով պահակախմբի վրա, ջախջախում են նրանց: Գերիներին ազատագրելուց հետո կազմակերպվում է երկրորդ գումարտակը, որի հրամանատար է նշանակվում Վ.Օհանյանը»: (Ռուբեն Հակոբյան, Հարսնառ: Ակներ գյուղի տոհմաճյուղերը,Երևան, Գր.Տաթևացի հր., 2010 թ., էջ 502):

…Հաղթանակի այս սուրբ օրը հիշենք ու հարգենք մեծ փոթորիկներով անցած մեր հայրերին  ու պապերին, խոնարհվենք նրանց հայրենասիրության, նվիրումի, պարտքի ու պատասխանատվության առջև… Եվ ինչպես հայտնի բանաստեղծության մեջ՝

 - Դա մեռնողներին պետք չէ, ես գիտեմ,

Բայց ապրողներին շատ է հարկավոր…

                                                                                Գագիկ Հայրումյան

Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ Բայրամով

10.05.2026 12:24

Ուժեղ և լավ ապրող Գորիսը նշանակում է Ուժեղ է Հայաստանը. Նարեկ Կարապետյան

10.05.2026 10:12

Նիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը. Արման Թաթոյան

10.05.2026 10:07

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցավ Մեծ Հաղթանակի 81-ամյակի առթիվ հանդիսավոր ընդունելություն

09.05.2026 23:14

Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․Պուտին

09.05.2026 22:52

Վաղը՝ մայիսի 10-ին, «Ուժեղ Հայաստանը» գալիս է Գորիս. Իրինա Յոլյան

09.05.2026 21:57

Երբ Փաշինյանը այցելում է Հայաստանի հարավ՝ վտանգ է առաջանում, որ նույն «խաղաղությունը», որը նա բերեց Արցախ, կարող է բերել նաև Սյունիք․ Սամվել Կարապետյան

09.05.2026 21:13

«Մայրիկ ջան, մեր ընտրվելուց հետո է լինելու իրական խաղաղությունը». Արման Թաթոյանի ու պատերազմից կրկնակի կորուստ ունեցած կնոջ զրույցը

09.05.2026 21:04

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը միացել էր «Անմահ գունդ» ավանդական երթին

09.05.2026 19:01

Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում

09.05.2026 17:21

Իմ շրջապատին էլ եմ ասել, որ Ձեզ ընտրեն․ միշտ ասում էի՝ ինքը թեկնածություն դներ, իրեն ընտրեինք․ քաղաքացին՝ Արման Թաթոյանին

09.05.2026 17:07

ԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերի:

09.05.2026 17:01