Ֆրանսիայում հայտարարել են Ադրբեջանից տարածվող ապատեղեկատվության մասին. Reuters

14.11.2023 17:12
790

Թվային օտարերկրյա միջամտությունից պաշտպանության ֆրանսիական ծառայությունը (Viginum) իր հաշվետվությունում մեղադրել է Ադրբեջանի հետ կապված սուբյեկտներին Ֆրանսիայի հեղինակությունը Փարիզում 2024թ. Օլիմպիական խաղերի նախաշեմին խարխլելու փորձերի մեջ, տեղեկացրել է Reuters-ը։

Կազմակերպությունն իր հաշվետվությունում նշել է, որ Ադրբեջանի հետ կապված սուբյեկտները հուլիսի վերջին քարոզչություն են վարել տեղեկատվության մանիպուլացման գծով՝ ուղղված Ֆրանսիայի հեղինակությանը վնասելուն՝ 2024թ. Օլիմպիական խաղերն ընդունելու նրա ունակության առումով։

«Viginum-ի... հաշվետվության համաձայն՝ գրանցվել է Х (սոցցանցում) մի շարք վիզուալ նյութերի զանգվածային տարածում, որոնք կոչ են անում բոյկոտել 2024թ. Օլիմպիական խաղերը»,- նշվել է հաղորդագրությունում։

Գործակալությունը նշել է, որ Viginum-ի հաշվետվությունը ի հայտ է եկել Փարիզի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների լարվածության եւ վատթարացման ֆոնին։

Փարիզի եւ Բաքվի հարաբերությունները վերջին ամիսներին լարվել են եւ վատթարացել այն ժամանակվանից, երբ Բաքուն իր վերահսկողության տակ է վերցրել Լեռնային Ղարաբաղը։

Ֆրանսիական դիվանագիտական աղբյուրը տեղեկացրել է, որ Փարիզը դիմել է Բաքվին ապատեղեկատվության հետ կապված պարզաբանումներ տալու համար։ Աղբյուրի խոսքով՝ առաջիկա օրերին նա նաեւ հարցը քննարկելու է X-ում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40