Ֆրանսիայում կալանավորվել է ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը

03.08.2024 15:00
844

Ֆրանսիայում  կալանավորվել է ֆրանսիահայ լրագրող-վավերագիր Լեո Նիկոլյանը, որի մուտքը Հայաստան արգելեց Փաշինյանի իշխանությունը, և երկարատև հացադուլից հետո նրան հենց «Զվարթնոց» օդանավակայանից հարկադրանքով կրկին վերադարձրեցին Ֆրանսիա` առողջությունը կորցրած։

Ֆրանսիական պարբերականները գրում են, որ նա ձերբակալվել է Փարիզում՝ հասարակական ավտnբուսի մեջ տեղի ունեցած «ինչ-որ անհանգստացնող» միջադեպից հետո՝ շինծու անտիսեմիտիզմի մեղադրանքով։ Ըստ պարբերականի` Նիկոլյանն իբրև թե ծաղրել է  հրեա ուղևորին։

Ընդգծենք` Նիկոլյանը Արցախյան շարժման օրերից իր գործունեությամբ ակտիվորեն հետապնդել է  Արցախն հայկական պահելու թեզին, և նրա արխիվային նյութերում այս պրոպագանդան պարունակող հարցազրույցներն ու փաստագրական նյութեր են։ Եվ ահա Նիկոլյանը, ով Ֆրանսիայում ակնհայտորեն նաև դեմ էր նախագահ Մակրոնի վարած քաղաքականությանը, ձերբակալվում է նրա՝ Հայաստան սպասվող այցից առաջ ու նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իր  աղմկահարույց հացադուլից ընդամենը շաբաթներ անց։

Հիշեցնենք՝ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելափակվեց մինչ այդ Ոսկեպար կատարած այցից ու ռեպորտաժներից հետո։

«Զվարթնոց» օդակայանում Նիկոլյանի հացադուլը տևեց 41 օր՝ մինչև հունիսի սկզբին նրա՝ Ֆրանսիա վերադառնալը։

Ֆրանսիայում, ըստ պարբերականի, հայազգի լրագրողը  կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 22-ին նշանակված իր դատական ​​նիստը։

Նիկոլյանը ծնունդով Լիբանանից է։ Նա լուսաբանել է Արցախյան առաջին պատերազմը ֆրանսիական լրատվամիջոցների համար. France Télévisions-ի թղթակիցն էր։

Հայաստանից երկար բացակայելուց հետո Նիկոլյանը հայրենիք է վերադարձել 2023 թվականին։

2024 թվականի մարտին նա այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնք, հարցազրույցներ է արել տեղացիների և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ։

Ֆրանսիա վերադառնալուց հետո Փարիզից հղված ուղերձում Նիկոլյանը նշել է, թե Ֆրանսիայի իշխանությունները, «որոշ հայերի աջակցությամբ», փորձում են իր «ճշմարտության համար» իրեն ոչնչացնել՝ նշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանին, դեսպաններ Դըկոտինյիին, Լույոյին ու այլոց։

Լեո Նիկոլյանը Մոնթեի զինակիցն էր ու մտերիմ ընկերը։ Նա նաև աչքի է ընկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոշտ քննադատությամբ։

   

https://lurer.com/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40