Գագիկ Գինոսյանի ծննդյան օրն է

03.08.2024 21:00
712

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 58 տարեկան։

Ֆեյսբուքյան իր էջում նրա դուստրը՝ Ծովինարը գրել է.

«Պապ...

Առաջին ծնունդդ առանց քեզ, շնորհավոր մեզ, որ քեզ ունեցել ենք, որ աշխարհի լավագույն հայրը, ընկերը, խորհրդատուն, ուսուցիչը, հրամանատարը հենց մեզ ա բաժին հասել, ու ամենօրյա ռեժիմով մեր հետ ա եղել...
Տունս, հանգիստս կորցրել եմ, փնտրում եմ քեզ ամեն տեղ, բայց չեմ գտնում հոգիս լցնող ներկայությունդ...
Ծնունդիցդ ընդամենը 3 օր հետո ստացվում է, որ արդեն կես տարի է կյանքը մեզ բաժանել է...

Երբ ու ոնց անցավ էս կես տարին՝ չգիտեմ։ Ինչքան փոխեց ինձ ու բոլորիս էս կես տարին՝ չգիտեմ։
Ես 6 ամսում հազիվ սովորեցի սեփական բերանով ասել, որ դու էլ չկաս, չսովորեցի գիտակցել դա, չսովորեցի չհուզվել ամեն վայրկյան, երբ պակասդ զգացի, կամ զգացի որ քեզ էսինչ բանը դուր կգար, պապ անհնար ա սովորել չլինելուդ...

Հախվերդյանի «Ես սպասում եմ քեզ Հայրիկ» երգից մի արտահայտություն է անդադար պտտվում՝ այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր... Քո ուժեղ ձեռքերն են ինձ պահում հիմա, չկոտրվելուց ու չփլվելուց...

Հայր, որը հավերժ բոլորիս թիկունքն եղավ ու բոլորիս ուժ տվեց, թե ապրելու, թե հավատալու ինքդ քեզ, թե սիրելու էս երկիր-հայրենիքը...

Մի ուրիշ հպարտություն է քեզնից հետո լսել, որ քեզ նման եմ, որ կարողանում եմ խոսքս ճիշտ քեզ պես դասավորել (չնայած ես չեմ հավատում, որ կկարողանամ հասնել քեզ երբևէ)։
Շնորհակալ եմ քեզ, պատկերացումներիս լավագույն հայրը լինելու համար, ով կյանքի բոլոր իրավիճակներում կողքիս ամուր կանգնած էր ու երբեք ձեռքս բաց չէր թողնում...
Շնորհակալ եմ ինձ որ հասցրել եմ քեզ ճանաչել, քո գինն ու կարևորությունը հասկանալ, երբ դու դեռ կողքիս էիր...

Երբեք էսքան շատ չեմ գրել, երևի քո հետ խոսելու բացն ա ստիպում գրել, երանի գրկել լիներ քեզ
Անհամբեր կսպասեմ մեր հանդիպմանը ողջ կյանքիս ընթացքում...

Հ.Գ. Շնորհակալ եմ որ էս նկարի մեջ եղած ճամթորդությունն ունեցա հետդ։ Երբ տոմսերս առնում էի ասեց 3 անգամ Իտալիայում եղել եմ Հռոմում տենց էլ չեմ եղել ու ես ասեցի էլ բան մի ասա մի օրով Հռոմ ենք գնում.. Անմարդկային շատ սիրում եմ էս օրերը:
Հ.Գ.2. Բոլոր ճանապարհներս քեզ մոտ են բերում, բոլոչ անպատասխան հարցերս քո գիրկն են փնտրում, բոլոր կոտրվածքներս քո սիրով են բուժվում...»։

 

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12