Գագիկ Ծառուկյանը չի ընդունել Գևորգ Պետրոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելուն համաձայնություն տալու դիմումը

07.08.2018 17:20
1185

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ներկայությամբ նիստ է անցկացրել, որի օրակարգի առաջին հարցը եղել է խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ներկայացրած դիմումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով »Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագիրը, նկատի ունենալով նաև Գևորգ Պետրոսյանի մասին որոշ լրատվամիջոցներով  շրջանառվող խոսակցություններն ու լուրերը՝ Գագիկ Ծառուկյանը նիստ է հրավիրել խմբակցության պատգամավորների կարծիքները լսելու համար: «Ես հանդիպել եմ Գևորգի հետ, նա ինձ դիմում է ուղարկել: Ես այսօր իրեն չեմ հրավիրել, որպեսզի դուք ձեր կարծիքներն ասեք առանց կաշկանդվելու: Ես չեմ ուզում իմ կարծիքն առաջինը հայտնել: Ես ձեզ հարցնում եմ, որևէ մեկդ կարո՞ղ է մտածել, որ Պետրոսյան Գևորգը կարող է ծախված լինել, պատվեր կատարել»,- հարցրել է Ծառուկյանը:

Գևորգ Պետրոսյանի մասին պատգամավորների կարծիքները լսելուց հետո իր կարծիքն է հայտնել նաև Գագիկ Ծառուկյանը: «Ես Պետրոսյանին վաղուց եմ ճանաչում, մարդը նվիրյալ է, պատրաստ է թիմի և ընկերոջ համար մինչև վերջ կանգնել»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը հայտարարել է, որ չի ընդունում Գևորգ Պետրոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը և պատռել է այն: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հետ կապված հարցեր:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր դժգոհությունն էր արտահայտել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի պաշտոնում ԲՀԿ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու որոշման կապակցությամբ: Նա նշել էր, որ ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր ու ունակ կադրեր, ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում: Ավելի ուշ նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր.   «Որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի, թե ես կառչած եմ մանդատից կամ որ գործում եմ իմ քաղաքական ղեկավարի թիկունքում կամ նրա կամքին հակառակ, ներկայացնում եմ իմ հրաժարականին համաձայնություն տալու դիմումը»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40