Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին

10.02.2026 11:52
427

ԲՀԿ առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով»։

«Ամիսներ առաջ հայտարարել եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեկնարկը, համոզված լինելով, որ պետությունները կորուստներից հետո վերականգնվում են ծրագրերի, գաղափարների, կամքի և երկրին նվիրված, ունակ մարդկանց համախմբման շնորհիվ։

Սա վերկուսակցական նախաձեռնություն է, մեր քաղաքացիների մասին և նրանց մասնակցությամբ կազմվող ծրագիր։ Այստեղ պիտի համախմբվեն մեր քաղաքացիների, ոլորտային լավագույն մասնագետների, գործիչների, հանրային դեմքերի, սրտացավ ու կարող մարդկանց գաղափարները՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու և հետպատերազմյան վերականգնման գնալու միասնական նպատակով։

Ձևաչափի մասին

«Առաջարկ Հայաստանին» գաղափարը Նոյյան տապանի պես մի բան է։ Միայնակ փրկվել հնարավոր չէ։ Ոչ մի անհատ, ոչ մի կուսակցություն, ոչ մի դաշինք միայնակ չի կարող մեծ արդյունքի հասնել։ Մեր խնդիրներն այնքան խորն են, վիճակը՝ այնքան բարդ, որ այլ մոտեցում է պետք։ Եթե ուզում ենք դուրս գալ այս վիճակից, գնալ հետպատերազմյան վերականգնման, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, բոլոր ոլորտներում ապահովել աճ, ունենալ բարեկեցիկ, բարգավաճ Հայաստան, ոտքի կանգնող հայկական աշխարհ, ապա պետք է ստեղծենք պետական, գիտական, մասնագիտական մտքի «նոյյան տապան», որտեղ կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի, որտեղ հարգի են գիտելիքը, սկզբունքները, մարդկային որակները և պատրաստակամությունը՝ թեկուզ անձնապես տուժել, բայց օգնել երկրին։

Ես մտադիր եմ իսկապես քաղաքական, հանրային Նոյյան տապան ստեղծել, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկները, գաղափարները, լուծումները, որտեղ ամեն մարդ կգտնի իր անելիքը, իր տեղը, երկրին օգուտ տալու իր ձևը։

Ինչպես Նոյը տեսավ փրկության և վերածննդի ճանապարհը, նույնը մենք պիտի փորձենք անել այսօր։

Ես անելու եմ այնպես, որ բոլոր ունակ մարդիկ, կամք, սկզբունքներ ունեցող, աշխատելու ցանկություն ունեցող գործիչներն ունենան իրենց կարևոր տեղն այն թիմում, որն ընտրությունների կգնա «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։

Խնդիրները շատ են, ծանր են, բայց մենք դրանց պիտի նայենք որպես փորձություն, որը մեզ այս կյանքում տրվել է հաղթահարման համար։ Եթե պիտի վախենանք մեր սեփական երկրի խնդիրները լուծելուց, ապա ո՞ւմ ենք դրանք թողնում։ Մենք կարող ենք և պարտավոր ենք դրանք լուծել։ Ուժերի համախմբումը, իրար լսելու ունակությունը, ներքին համերաշխությունը, կարող-ունակ մարդուն գնահատելու մեր վճռականությունը կբերեն լուրջ արդյունքների։ Ես ձևաչափը պատկերացնում են այդպես. անկախ իրավական լուծումից՝ այն պետք է լինի կարող անհատների «Նոյյան Տապան», որը սկիզբ կդնի նոր կյանքի, նոր հաջողությունների։

Նախընտրական ցուցակի մասին

Այսքան ժամանակ որևէ մեկն ինձ չի դիմել ցուցակում այս կամ այն տեղը զբաղեցնելու համար։ Ինձ համար սա շատ կարևոր է։ Ես իմ մեջ ունեի որոշում, որ ով էլ դիմեր նման հարցով՝ անկախ իր արժեքից, իր գիտելիքներից, ասելու էի՝ ցտեսություն, քեզ համար տեղ չկա։ Հիմա մանդատակռվի ժամանակը չէ։

Ես ուզում եմ ամենակարևոր սկզբունքն արձանագրենք.

պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո´ւնքն է կարևոր։

Եվ հիմա հայտարարում եմ.

Պատրաստ եմ ստեղծելու հնարավորություններ՝ գիտելիք, սկզբունքներ, կամք, ունակություն, աշխատասիրություն ունեցող անհատների և միավորների համար։

Այս հայտարարությունն օրեր առաջ պաշտոնապես արել եմ երիտասարդության հետ հանդիպման ժամանակ։ Ասել եմ՝ ձերն է ապագան, դուք եք երկրի տերը՝ ձեր փայլուն առաջարկներով, ձեր խանդավառությամբ, ձեր՝ երբեք չկոտրվելու վճռականությամբ. եկե´ք, կպեք գործին։

Նույնն այսօր ասում եմ լայն շրջանակներին։ Եթե ունեք ցանկություն, պատրաստակամություն՝ դժվար աշխատանքի, ընդունում եք «Առաջարկ Հայաստանին» ծրագրի գաղափարները, պատրաստ եք ձեր առաջարկներով և ներկայությամբ ուժեղացնելու այդ ծրագիրը, ապա ես պատրաստ եմ համատեղ աշխատանքի»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40