Գաղափար, պայքար, ժառանգություն․ Նժդեհին նվիրված հուշ-ցերեկույթ Կապանում

13.02.2026 12:47
483

Նժդեհի ասույթներով ու ազգային մեղեդիներով էր լցվել Կապանի ակումբագրադարանային միավորման կենտրոնական գրադարանը, որտեղ փետրվարի 12-ին տեղի ունեցավ ռազմական ու գաղափարական առաջնորդ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված գրական-երաժշտական հուշ-ցերեկույթ։

Կապանի արվեստի քոլեջի ժողովրդական նվագարանների անսամբլի և թիվ 2 երաժշտական դպրոցի սաների կատարմամբ հնչած երաժշտական համարներին զուգահեռ անդրադարձ կատարվեց Նժդեհի կենսագրությանը, ռազմական գործունեությանը, ինչպես նաև նրա պայքարի հիմնական փուլերին։

Ակումբագրադարանային միավորման տնօրեն Մարինե Հարությունյանը նշեց, որ գրադարանը շարունակաբար անդրադառնում է Նժդեհի ժառանգությանը` տարբեր ձևաչափերով. «Նժդեհին նվիրված միջոցառումը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը։  Նրա նման անհատների կարիքը մշտապես զգացվում է, և մենք ամեն օր փնտրում ենք նրանց մեր շրջապատում»,– ասաց նա։

Միջոցառման ընթացքում ներկաները նաև ծանոթացան Նժդեհի գաղափարական հայացքներին, ընթերցվեցին նրա հեղինակած բանաստեղծություններից հատվածներ, հնչեցին հայտնի ասույթները։

Ներկաների տարիքային բազմազանությունը՝ սկսած դպրոցականներից մինչև հասուն մարդ, վկայում էր, որ Նժդեհի կերպարը հետաքրքրում է բոլոր սերունդներին։

 

Միջոցառման ավարտին ներկաները հանդես եկան ելույթներով՝ ընդգծելով Նժդեհի կերպարի արդիականությունը և խոսելով այն արժեքների մասին, որոնք արտացոլված են նրա կյանքի ու գաղափարների մեջ։

 

Իզա Ասծատրյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40