Գարդասիլում առկա Պոլիսորբատ 80-ը կարող է առաջացնել վերարտադրողականության և ձվարանների խնդիրներ

16.01.2020 15:39
1288

Վաղվա ասուլիսից առաջ որոշեցի պատվաստումների թեմայով մի փոքր խոսեմ ֆեյսբուքյան օգտատերերի հետ, գրում է Նունե Ներսիսյանը 

Պատվաստման շնորհիվ մարդու իմունային համակարգը վտանգավոր պաթոգենների նկատմամբ արագ արձագանքման հնարավորություն է ձեռք բերում:
Պատվաստման էությունը կայանում է տվյալ պաթոգենի` շատ թույլ ձևի ներարկման մեջ: Իմունային համակարգն անմիջապես պայքարի մեջ է մտնում դրա դեմ և ստեղծում հակամարմիններ: Եթե հետագայում օրգանիզմ թափանցի այդ պաթոգենի իրական ձևը, իմունային համակարգն անմիջապես կհարվածի նրան:

Պատվաստումների հայտնաբերումից ի վեր, հազարավոր մարդկային կյանքեր են փրկվել։ Սակայն կա մի կարևոր հանգամանք` բժշկությունը էվոլյուցիա է ապրում, էվոլյուցիա են ապրում նաև բնության մեջ կենդանի օրգանիզմները, այդ թվում՝ վիրուսները, բակտերիաները: Սրա հետևանքով երբեմն դեղերն ու մեթոդները, որոնք որևէ վարակի դեպքում աշխատում էին երեկ, կարող են արդեն չաշխատել այսօր՝ այդ դեղերի նկատմամբ կայունություն ձեռք բերած շտամերի համար։

Հիմա մի քիչ խոսենք գարդասիլի մասին: Ուզումեմ փաստել,որ միայն պատվաստվելը բավարար չէ կանխելու և բացառելու համար արգանդի վզիկի քաղցկեղը։

Ամերիկայի ամենահեղինակավոր առողջապահական կազմակերպության՝ Հիվանդությունների հսկողության և կանխարգելման կենտրոնի (CDC) ուղեցույցում, որտեղ նշվում են, թե ինչպես խուսափել ՄՊՎ-ից (մարդու պապիլոմավիրուսից), պատվաստմանը զուգահեռ բերվում են և այլ կետեր.

1. Պատվաստվել. CDC-ն խորհուրդ է տալիս (ՉԻ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ) 11-12 տարեկան ՏՂԱՆԵՐԻՆ և ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ներարկել ՄՊՎ-պատվաստանյութի 2 դոզա՝ ՄՊՎ-ով հարուցված քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու համար:

2. Անցնել արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգ. 21-65 տարեկան ԿԱՆԱՅՔ պետք է տարեկան 1 անգամ այցելեն գինեկոլոգի:

3. Օգտագործել պահպանակ սեռական ակտի հենց սկզբից: Սա կարող է նվազեցնել ՄՊՎ-վարակի ռիսկը, սակայն վարակը կարող է անցնել պահպանակով չծածկված մասերով: Ուստի պահպանակը ՄՊՎ-վարակից լիարժեք խուսափելու միջոց չէ:


4. Լինել փոխադարձ մոնոգամ (մենամուսնական) հարաբերությունների մեջ, կամ սեքսով զբաղվել միայն այն անձի հետ, ով սեռական հարաբերություն է ունենում միայն ձեզ հետ:

Ավստրալիայում 1968-2014թթ. կատարվել է արգանդի վզիկի քաղցկեղի վիճակագրություն: Գարդասիլով պատվաստումը Ավստրալիայում ներդրվել է 2007 թվականից։ Ըստ վիճկագրական տվյալների մահացության ցուցանիշը նվազել է նախքան վակցինացիան: Գարդասիլ պատվաստանյութը պրակտիկայում 2006 թվականից՝ 11-12 տարեկանների պատվաստման համար սկսել է կիրառվել, ապա դրանից մոտ 10 տարի հետո (այսինքն նոր-նոր) այդ երեխաները պիտի հասնեն վերարտադրողական տարիքի։ Եվ շատ հարցերի պատասխաններ դեռ նոր-նոր պետք է տրվեն։ Էլ չասենք, որ ցանկացած նյութի հետ կապված պետք է ստուգվեն ոչ միայն հնարավոր մոտակա բարդություններն ու հետևանքները, այլ նաև հեռակա՝ շատ տարիներ անց ի հայտ եկողները։ Իսկ այստեղ կարծես բավարար չեն հետազոտություններն այդ առումով, որովհետև, նախ և առաջ բավարար ժամանակահատված չի անցել դեռ։

Ավելին, Գարդասիլի և այլ պատվաստանյութերի բաղադրության մեջ հիշատակվող Պոլիսորբատ 80 նյութը, փորձարկումների ժամանակ առնետների մոտ առաջ է բերել ձվարանների դեգրադացիոն խնդիրներ: Ավելին ասեմ այդ նյութը, ներկայացվում է կենդանիների աճը և վերարտադրությունը կանխող (կենդանիներին ստերիլիզացնելու համար նախատեսված) պատվաստանյութ։Եվ շատ տարօրինակ է,որ այս ամենը վրիպում են որոշ մասնագետների և նախարարության որոշ պաշտոնյաների տեսադաշտից։ Ավելին ասեմ սորոսական նախսրարը զբաղված է պատվաստանյութի ակտիվ քարոզով և համառորեն, իսկ երբեմն էլ ցինիկ լպիրշությամբ, պնդում է, թե բոլոր կասկածներն անհիմն են։ Ցավում եմ, բայց ոմանց անգամ թվում է, թե միայն դիպլոմը բավարար է, որ իր ամեն ասված խոսք հալած յուղի տեղ ընդունվի դիմացինի կողմից:

Փաստացի ստացվում է, որ ցեղասպանություն տեսած ժողովրդի երկրի ղեկավարությունը ինքն է ցեղասպանական գործողություններ իրականացնում իր ժողովրդի նկատմամբ։

Այս ամենից հետո հարց քարոզիչներին` Եթե դուք պարտադրում եք, որ ծնողը ստորագրի, որ կամավոր հրաժարվում է պատվաստումից՝ իր վրա վերցնելով հնարավոր բոլոր հետևանքները, արդյո՞ք պատվաստանյութն առաջարկելիս, դուք պարտադիր կերպով ներկայացնում եք դրա հետ կապված հնարավոր ռիսկերը և վտանգները։ Օրինակ` ներարկում անելուց առաջ պարտադիր կերպով գրավոր ներկայացվում է, որ պատվաստանյութի բաղադրության մեջ առկա է, օրինակ, պոլիսորբատ 80 նյութը, որը կարող է առաջացնել ձվարանների խնդիրներ՝ վերարտադրողական ֆունկցիայի բոլոր հնարավոր բացասական հետևանքներով, և որ դուք, դա պատվաստելով պատասխանատվություն եք կրում հնարավոր բարդությունների համար:

Հ.Գ. Ուղեղը էվոլյուցիայի ընթացքում ձեռք բերված կարևորագույն օրգան է՝ ոչ ոք ձեզնից բացի, ձեր փոխարեն պատասխանատվություն չի կրելու, եթե դուք դուրս մնաք էվոլյուցիայից։

Նունե Ներսիսյան

 

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24