Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Տոյվո Կլաարի հայտարարությանը

27.03.2024 11:27
649

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, որն անընդունելի էր համարել ադրբեջանական լրատվամիջոցներով հնչող սպառնալիքները Հայաստանի հասցեին։

Ներկայացնում ենք Միության հայտարարությունը․

«Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Խոսքի անազատության և կամարտահայտման արգելման հարցում առաջատար այդ երկրում լրատվամիջոցների պետական պատվերային հակահայկական խոսույթը և շանտաժային սպառնալիքներն ամենևին նորույթ չեն։ Ադրբեջանի ղեկավարության մշտական անհիմն պահանջներին «ձայնակցում է» նաև ադրբեջանական մեդիան՝ մեկ սպառնական արտահայտությունը բազմապատկելով և «իրավապատմական» հիմք ապահովելով։ Նման կերպ Ադրբեջանը մի կողմից արհեստականորեն խոչընդոտում է տարածաշրջանային կարգավորման գործընթացը, մյուս կողմից այդ խոչընդոտման «մեղավորությունը» տարածում Հայաստանի վրա։

Սա ադրբեջանական ապակառուցողականության ցուցիչներից մեկն է, սակայն ոչ վերջինը, որի վրա անհրաժեշտ ենք համարում հրավիրել Եվրոպական Միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ուշադրությունը։ Միայն սպառնալիքներ չեն, որ գեներացնում է ադրբեջանական մեդիան, այլ հստակ և անշեղ հայաֆոբիան, որը արդեն մի քանի տասնամյակ է, ինչ տալիս է իր դառը պտուղները։ Ադրբեջանական հանրությունը՝ մանկապարտեզից մինչև կրթության և դաստիարակության տարբեր օղակներ, կերակրվում է Հայաստանի և հայի դեմ անչափելի ատելությամբ, որն արտահայտվում  է ի դեմս ռամիլսաֆարովական և քամիլզեյնալիական հակամարդկային դրսևորումների և հանրության լայն շերտերում դրա հերոսացման և պաշտամունքի։

Ադրբեջանական լրատվական դաշտը համառորեն լռում է 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և այլ հայկական ու հայաբնակ վայրերում Ադրբեջանի իրականացրած  ջարդերի ու վայրագությունների, Ջուղայի հայկական գերեզմանատան և հայկական հոգևոր-ազգային ժառանգության ամբողջական ոչնչացման և դրանց՝ մարդկության դեմ հանցավոր ակտ լինելու մասին և փառաբանում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքի քանդումը, իբրև «հանցագործությունների» պլանավորման վայր, մինչդեռ քանդման

և պարսավանքի են ենթակա ադրբեջանական բոլոր պետական գերատեսչությունների շենքերը, որոնցում տարբեր ժամանակներում պլանավորվել են հայության դեմ բոլոր պատերազմական հանցանքները։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը պահանջում է միջազգային դերակատարներին գործուն քայլեր կատարել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հակահայկական քարոզչության և Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի խոսքի քննության և դատապարտման ուղղությամբ»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40