ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

07.04.2020 19:35
1478

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով:

Ավետման տոնը աշխարհի Փրկչի Ծննդյան ցնծալի ավետիսն է Սուրբ Մարիամին, ով հավատավոր հոգով ու առաքինազարդ վարքով մարդկության համար մշտավառ օրինակ է առ Աստված խորին հնազանդության և մեծագույն սիրո։ Սուրբ Կույսի աստվածսիրությունը, նրա մայրական պայծառ կերպարը մշտաբուխ ներշնչման աղբյուր են դարձել քրիստոնյա կանանց, բարեպաշտ հայուհիների համար, ովքեր իրենց հերոսական առաքելությամբ ընտանյաց սյունն են, զավակներին որպես ազգի ու Եկեղեցու արժանավոր անդամներ դաստիարակողը, տարբեր հանձնառություններով հասարակության ու պետության կյանքի առաջընթացին բարի ու ազնիվ նպաստ բերողը:

Սիրելի մայրեր ու դուստրեր, ներկայիս դժվարին և բարդ պայմաններում, երբ աշխարհը դիմագրավում է համավարակի փորձությանը, առավել ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին՝ այս դժվարին իրավիճակը հաղթահարելու համար։ Մարդկության և մեր ժողովրդի բարօրության, ապահովության, խաղաղության համար մեր Սուրբ Եկեղեցու աղոթքներին միախառնեք ձեր սրտաբուխ աղոթքը, որը Ձեր ամուր հավատքի և առ Աստված սիրո ու ապավինության շնորհիվ լսելի պիտի լինի Բարձրյալի կողմից՝ Իր փրկարար շնորհները, ամենաբուժիչ զորությունն ու ողորմությունը հեղելու աշխարհի վրա։

Շնորհազարդ այս օրը ի խորոց սրտի Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությունն ենք հայցում մեր ողջ ժողովրդին և ձեզ ու ձեր ընտանիքներին, որպեսզի Տիրոջ օրհնության ներքո ապրեք խաղաղության մեջ, լինեք քաջառողջ ու երջանիկ և շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շինություն բերել մեր երկրին և պայծառություն՝ հոգևոր ու ազգային մեր կյանքին:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներն ու սերը թող լինեն ամենքիդ հետ. ամեն:

Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ խոսնակ

25.08.2026 19:43

Ուսումնական տարվա մեկնարկին ՆԳՆ ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ծառայություն

25.08.2026 18:55

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը

25.08.2026 17:00

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

25.08.2026 16:10

Ներքին Հանդի եկեղեցին, որ ադրբեջանական գերության մեջ է

25.08.2026 16:00

Слова и образы: в Русском центре Капана открывали секреты выразительной речи

25.08.2026 14:32

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

25.08.2026 14:20

Էդիկ Մարտիրոսյանը` խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

25.08.2026 12:58

Անվերջ ֆեստիվառվեք, աղանդավորական համաժողովներ հրավիրեք, մինչև քաղաքական ու իրավական պատասխանատվություն․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)

25.08.2026 12:13

Սեպտեմբերը երեխայի համար պարզապես արձակուրդի ավարտ չէ. այն հոգեբանական ադապտացիայի պատասխանատու շրջան է և նշանակալի սոցիալական փորձ

25.08.2026 12:01

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել

25.08.2026 11:20

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

25.08.2026 10:23