Գարեգին Բ կաթողիկոսը տեսաուղերձ է տարածել՝ դիմելով Հայոց հայրապետի հրաժարականը պահանջող հայորդիներին

29.06.2018 14:22
1295

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 29-ին տարածված տեսաուղերձում հորդորում է Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Հայոց հայրապետի հրաժարականը պահանջող հայորդիներին 12 առաքյալների տոնն անցկացնել աղոթքի մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կաթողիկոսն իր ուղերձում նշել է, որ հունիսի 30-ին բողոքի ակցիայի մասնակիցները նախաձեռնել են բողոքի միջոցառում կազմակերպել Էջմիածին քաղաքում:

Ի պատասխան այս նախաձեռնության, հայոց եկեղեցու հավատավոր զավակները տարբեր համայնքներից և եկեղեցու հոգևոր սպասավորները հայտարարություն են տարածել, որ այցելելու են Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը բերելու Հայոց Հայրապետին: «Սիրելի հոգևոր հայրեր և բարեպաշտ հավատավոր ժողովուրդ: Շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում և երեք եկեղեցականներ, Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի ցույցեր՝ Հայոց հայրապետի հրաժարականի պահանջով: Հունիսի 30-ին, երբ հայոց եկեղեցին նշում է 12 առաքյալների տոնը, կոչ եմ անում մեր ժողովրդին աղոթել՝ լույս պատվիրանները սիրո, խաղաղության իրենց առաջնորդող ունենալով, հայցեն, որ տերը անվրդով պահի մեր երկիրը, խաղաղության, սիրո մեջ մեր ժողովրդին, աղոթեն մեր հայրենիքի համար, Արցախ աշխարհի համար,  հայոց քաջարի զինվորների համար, մեր եկեղեցու պայծառության ու շինության համար»,-իր տեսաուղերձում ասել է վեհափառը:

Նկատի ունենալով, որ հուզական լարված այս իրավիճակում կարող են տեղ գտնել անկանխատեսելի երևույթներ և սադրիչ գործողություններ, կարող է վտանգվել մեր հավատավոր զավակների բարի անունը, մեր եկեղեցու բարի համբավը, հայրապետը հորդորում եւ խնդրում է, որպեսզի եկեղեցու սպասավորներն իրենց հավատացյալներով վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից:

Գարեգին Բ կաթողիկոսն ընդգծել է, որ եկեղեցին պատմության հոլովույթներում ունեցել է միշտ էլ խնդիրներ, հարցեր, մարտահրավերներ, որոնք ժամանակին համընթաց քայլելու համար և եկեղեցու առաքելությունն արդյունավոր իրականացնելու համար կարիք են ունեցել բարեփոխումների և նոր բանաձևումներ ստանալու:

«Փառք Աստծո, այդ հարցերը, խնդիրները մեր եկեղեցու կյանքում միշտ էլ գտել են իրենց լուծումները, ինչպես անցյալում, այսօր, այնպես և վաղը: Այսօր մեր եկեղեցին գործում է անկախ պետականության պայմաններում և ունի բոլոր հնարավորությունները իր գործունեությունը արդյունավոր կերպով կազմակերպելու, մեր ժողովրդի հոգևոր կյանքի շինության, մեր եկեղեցու զորացման ու պայծառության համար և մենք հավատում ենք, որ միասնաբար մեր ժողովրդի հետ, մեր եկեղեցականաց դասով մենք պիտի կարողանանք մեր եկեղեցին դարձնել զորավոր և արդյունավոր իր առաքելության մեջ: Թող տերը օրհնի հայոց աշխարհը, Հայաստան և Արցախ մեր երկիրը, հավատավոր մեր զավակներին ի սփյուռս աշխարհի և պահի, պահպանի ապահով, անվտանգ՝ սիրո, խաղաղության մեջ կերտելու իրենց երազների լուսավոր հայրենիքը: Ամեն»,-նշում է կաթողիկոսն իր ուղերձում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40