«Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան

27.03.2013 17:04
2257

Մարտի 25-ին Կապանում տեղի ունեցավ «ՊանԱրմենիան մեդիա գրուպ» ընկերության նկարահանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, դերասաններ Շանթ Հովհաննսիյանը, Արտաշես Ալեքսանյանը, Խորեն Լեւոնյանը եւ այլք: Գարեգին Նժդեհի երիտասարդ տարիների կերպարը մարմնավորել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի տնօրեն, Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դերասան Շանթ Հովհաննիսյանը: «Գարեգին Նժդեհ» ֆիլմի սցենարի հեղինակն է Քրիստ Մանարյանը, նկարահանումները տեւել են 9 ամիս, եւ ծախսվել է մոտ 7 մլն դոլար, որի մի մասը հատկացրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը: Երեք ժամ տեւողությամբ ֆիլմի պրեմիերան մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել ամիսներ առաջ եւ ոչ միանշանակ է ընդունվել հանրության մեջ: Կապանյան հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ էր սպասում ֆիլմին, չէ՞ որ Գարեգին Նժդեհը 1920-21թթ. այստեղ է ծավալել իր գործունեությունը:

ԱՂԱՎՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40