Gastrocamp-ի հերթական «դեսանտը» Կապանում

02.06.2025 12:20
627

«Գաստրո Քեմպ Արմենիա» նախագիծը մայիսի 29-ից մինչև մայիսի 31–ը Կապանում հերթական միջոցառումների շարքն անցկացրեց, որի համար հարթակներ ծառայեցին մշակույթի կենտրոնի փոքր դահլիճը, էլեկտրոնային գրադարանը, բացoթյա դահլիճը։ Այս վերջինում ժամանակակից խոհանոց էր բերվել Երևանից՝ անհրաժեշտ սարքավորումներով, և ուսանելի վարպետաց դասեր անցկացվեցին։ Նույնքան օգտակար էին դասախոսությունները, որոնք վարեցին HoReCa (հյուրանոցային, ռեստորանային, սրճարանային) ոլորտի մասնագետները։ Նպատակը մեկն էր՝ ինչպես բարելավել ծառայությունների և սպասարկման որակը։ Դասախոսությունները միտված էին նրան, թե ինչպես աշխատել անձնակազմի հետ, ինչպես հիմնել և կառավարել ռեստորան, դասախոսության մասնակիցներին ծանոթացնել հյուրանոցային սպասարկման միջազգային չափանիշներին, ինչպես լուսանկարել և վարել սոցիալական կայքերը։

Ոչ ալկոհոլային խմիչքների պատրաստման վարպետաց դաս անցկացրեց Alpha Food Service ներկայացուցիչ Լևոն Թոռունյանը, ով մասնավորապես ներկայացրեց սուրճի պատրաստման ժամանակակից մեթոդները։ Նա խմիչքների պատրաստման տեսական մասը զուգակցում էր գործնականի հետ, որպեսզի մասնակիցները ներսից տեսնեն խոհանոցը։

Գինու ոլորտի մասնագետ Վահան Գասպարյանը ներկայացրեց Հայաստանի գինեգործությունը վաղ ժամանակներից մինչև մեր օրերը, գինու պահպանման և մատուցման մեթոդները, թե ինչպես ավելացնել շահույթը գինու վաճառքի միջոցով։

Գործառնությունների և վաճառքի տնօրեն Աստղիկ Մարկոսյանը պատմեց հյուրանոցային բիզնեսի առանձնահատկությունների, հյուրանոցային բիզնեսի միջազգային չափանիշների և վաճառքների կազմակերպման մասին և պատասխանեց ներկաների հարցերին։

Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր օր անցկացվեցին տասից ավելի դասախոսություն և վարպետաց դաս։

Ինչպես «Սյունյաց երկրի»-ն փոխանցեց «Gastrocamp Armenia» նախագծի PR ղեկավար Անի Անտոնյանը, այս միջոցառումների շարքն ամբողջանալու է հունիսի 11-15–ը, երբ Կապան պիտի այցելեն շեֆ խոհարարներ՝ աշխարհի հինգ երկրից, ովքեր տեղացի շեֆ խոհարարների հետ այցելություններ են իրականացնելու Կապանի հարակից գյուղեր՝ գրի առնելու կերակրատեսակների, ազգային ճաշատեսակների մոռացված բաղադրատոմսեր, մշակելու են դրանք և մատուցելու են «Յյոթ մելիքների» ընթրիքը՝ նվիրված Կապանի յոթ բերդերին։

Ըստ ամենայնի՝ այդ ճաշատեսակները դառնալու են Կապանի այցեքարտը։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40