ԳԱԶ ԵՒ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆՔ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ` ԱՊՐԵԼՈՒ ՎԻՃԱԿ ՉԿԱ

27.05.2025 18:16
898

Սյունիքում շարունակվում են միջպետական նշանակության ճանապարհների կառուցման ու վերանորոգման աշխատանքները։ Օրերս Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը եւ ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի աշխատակիցները լրագրողների համար շրջայց էին կազմակերպել Հայաստանի Հարավային դարպաս՝  ճանապարհաշինության հետ կապված աշխատանքները ցույց տալու նպատակով։ Կանգ առանք Տաթեւ համայնքի Հարժիս գյուղի հատվածում, որտեղ 7, 2  կիլոմետրանոց ճանապարհ է հիմնանորոգվել։ Շինաշխատանքները գրեթե ավարտված էին։ Լրագրողները չէին հասցրել ծանոթանալ ճանապարհին եւ տեղանքին, երբ Հարժիսի մի քանի բնակիչներ մոտեցան՝ բողոքելու․ ասֆալտն անորակ է, արդեն փոսեր են առաջացել։
«Մի տարի չկա ասֆալտ են արել, բայց արդեն քանդվել է։  Սաղ արդեն փոս ա եղել»,-ասաց Հարժիս գյուղի բնակիչը։ Միայն փոսը չէ, որ մտահոգում է գյուղացիներին` ասֆալտ անելով, ասում են, խնդիրները չի լուծվի։ 
«Գազ չունենք, ոռոգման ջուր չունենք, գյուղատնտեսություն չկա, ապրելու վիճակ չկա»,-ասաց մեկ այլ բնակիչ՝ շեշտելով սրանք առաջնային խնդիրներն են: «Երիտասարդները գյուղից գնում են, ապրելու իմաստ չեն տեսնում։ Մենք էլ ենք ուզում ապրենք»,-ասաց նա։

Այս հատվածի հիմնանորոգման համար պետական բյուջեից 722 մլն դրամ է հատկացվել մրցույթում հաղթած կապալառու «Գրիգորյան Շին» ընկերությանը։ 
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի խոսքով՝ ճանապարհը դեռ հանձնված չէ, վստահեցրեց. խնդիր կա՝ կլուծեն։

«Ճանապարհը դեռեւս չի ավարտվել, մի փոքր հատված ունենք, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով բացասական է եղել, երեւի բնակիչները հենց այդ հատվածից են դժգոհ։ Շինարարը պարտավորվել է այդ հատվածը նորից ասֆալտապատում անել»,-նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

https://hraparak.am/

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01