Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Սպիտակում, Եղվարդում, Հրազդանում, Կապանում, Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն բնակավայրերում՝ հոկտեմբերի 31-ին

29.10.2025 12:17
703

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային նորոգման, գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Կալինինի, Լանջային, Մյասնիկյան, Նալբանդյան, Գարեգին Նժդեհի, Սպանդարյան, Զորյան, Վարդանանց, Տիգրան Մեծի, Տերյան, Ֆիդայինների փողոցների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան, Մուրացանի փողոցների և Շիրակի խճուղու գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ղազարյան, Կնունյանց, Չարենցի փողոցների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի (մասնակի), ինչպես նաև Վերին Աղբյուրակ և Մաքրավան թաղամասերի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա.Մանուկյան, Չարենցի, Ազատամարտիկների, Մ.Ստեփանյան, Գարեգին Նժդեհի, Ռ.Մելիքյան փողոցների, Վաչագան և Բաղաբուրջ բանավանների առանձնատների գազասպառողների,

ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40