Գազատարի պատճառով ոռոգման ջրի հետ կապված որևէ խնդիր չկա. Սյունիքի մարզպետ

29.06.2018 11:17
1505

Հունիսի 14-ին  Ազատություն ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիսի» հաղորդման հյուրն էր Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Աղամալյանը  դիմելով նախարարին նշել էր, որ  Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում կա 10 հազար հա սեփականաշնորհված հողատարածք, որն հանդիսանում է տարածաշրջանի մարդկանց ապրուստի միջոցը:«Շուրջ 5-6 տարի հնարավոր չէ ոռոգել այդ հողատարածքները, քանի որ Իրան-Հայաստան գազատարի անցկացման ժամանակ քանդվել է  ջրի հունը, չնայած Մեղրու տարածաշրջանը դեռ գազաֆիկացված չէ: Շատ ենք դիմել նախորդ մարզպետին, սակայն արդյունք չկա: Խնդրում ենք ուսումնասիրել հարցն ու տալ համապատասխան հանձնարարականներ»,- նշել էր օգտատերը:

Պապիկյանն էլ նշել էր, որ խնդիրն ավելի պարզ դարձնելու համար համապատասխան հանձնարարականը կտա Սյունիքի  մարզպետին:«Նախարար Պապիկյանի հանձնարարականից հետո, կատարելով համապատասխան ճշտումները,  հասկանալի դարձավ, որ գազատարի պատճառով ոռոգման ջրի հետ կապված որևէ խնդիր չկա. գազատարի անվտանգության գոտում տեղակայված ոռոգովի հողակտորներ չկան։ Ես կգնամ և կփորձեմ անձամբ ուսումնասիրել տարածքը՝ քաղաքացիների մտահոգություններին լուծումներ տալու համար: Եթե քաղաքացին ունի ավելի հստակ փաստարկներ տվյալ կամ որևէ այլ խնդրի մասին, կարող է գալ մարզպետարան կամ զանգահարել, դիմել հուզող խնդրով, որը միանշանակ լուծման ուղի կստանա»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց  Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը:

Դուսյա Ղազարյան

Vesti.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40