Գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից

01.03.2022 20:17
3145

Գազի գինն ապրիլի 1-ից կբարձրանա, բայց թանկացումը ոչ բոլորի համար կլինի և ոչ «Գազպրոմ Արմենիայի» առաջարկածի պես՝ մեկ բանաձևով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագները վերանայել է՝ հաշվի առնելով Հայաստանի համար կարևոր սոցիալական ու տնտեսական խնդիրները։ Արդյունքում՝ կապույտ վառելիքը նպաստառուները կշարունակեն նույն արժեքով օգտագործել։ Բնակչությունը կվճարի մոտ 5 դրամով շատ։ Գազի թանկացումից խիստ անհանգստացած ջերմոց-պանրագործարանների բաժին սակագինը կբարձրանա ոչ ավելի, քան 10 դոլարով։

Աշոտ Ուլիխանյան (ՀՀ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ) - Սոցիալապես անապահով սպառողների սակագինը թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար, բնակչությանը՝ սահմանել 143 հազար 700 դրամ, գյուղատնտեսությունում՝ ջերմոցների համար և վերամշակող պահածոների և վերամշակման համար սահմանել՝ 233 դոլար՝ 224 դոլարի փոխարեն:

Ամիսը՝ 10 հազար խմ-ից ավելի գազ օգտագործող բիզնեսը կվճարի 265,8 դոլարի կարգի։ Եթե բանակցություններով հնարավոր եղավ պահել սահմանին 165 դոլար գինը, ինչո՞ւ չկարողացանք խուսափել կալորիականության փոփոխությունից՝ նիստում դժգոհեցին սպառողների շահերի պաշտպանները։

Կարեն Չիլինգարյան (Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ) - Ռուսական գազը միշտ ունեցել է 8200-ից բարձր կալորիականություն, մի՞թե հնարավոր չէր փաստացի կալորիականության միջինը կնքվեր:

Արմեն Պողոսյան («Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ) - Մի խոսքով, խիստ դեմ ենք էս մոտեցմանը:

Գազի կալորիականությունը Մոսկվայի և Երևանի քննարկումների օրակարգում եղել է 2013 թվականից, այլ հարց, որ լուծումը մինչև վերջերս ձգձգվել է՝ հայտարարեց հանձնաժողովի նախագահը։ «Գազպրոմի» հետ Հայաստանի վերջերս կնքած պայմանագրում, վստահեցրեց, շահավետ սակագնի կողքին՝ հնից մնացած կուտակված որևէ խնդիր մեր երկիրն այլևս չունի։

Գարեգին Բաղրամյան (ՀԾԿՀ նախագահ) - Շատ լավ արդյունք եմ ես համարում, որ էսօրվա վիճակում Եվրոպայում հիմա գազի գինը 1400 դոլար ա, իսկ մեր մոտ 10 տարի սահմանին լինելու ա 165 դոլարանոց գազ:

Ինչ մնում է գազի ջերմատվությանը, եթե այն «Գազպրոմի» խոստացած 8500 կկալ-ից ցածր լինի, հանձնաժողովը մեկ տարվա կտրվածքով հաշվարկներ կանի և կնվազեցնի սակագինը՝ սպառողներին տեղեկացրին կարգավորիչ մարմնից։ Կապույտ վառելիքի կալորիաները, ի դեպ, բացի գազամատակարարի լաբորատորիայից, ստուգվում են ևս 3 կետում։

Աշոտ Հակոբյան («Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ) - Համատեղ կատարվում են չափումներ և՛ Հրազդան ՋԷԿ-ում, և՛ «Արարատ ցեմենտում», և՛ նոր կառուցված «Արմփաուեր» ՋԷԿ-ում:

Արդյոք հնարավոր չէ՞ր սոցիալապես անապահով խավի սակագինը ցածր պահել բյուջեից սուբսիդավորելու միջոցով, ոչ թե մյուս բոլոր սպառողների հաշվին՝ հարցրեցինք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարին։

Հակոբ Վարդանյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Եթե կառավարությունը գտել ա, որ չի սուբսիդավորի, ուրեմն էդ հնարավորությունը չի եղել, կամ էդպիսի քաղաքականության անհրաժեշտության կարիք գտել ա որ չկա:

Գազի սակագնային սահմանված սանդղակը հնարավոր ամենաճիշտ լուծումն է ներկա իրավիճակում՝ գնահատում է Գարեգին Բաղրամյանը։

Գարեգին Բաղրամյան (ՀԾԿՀ նախագահ) - Սոցապահովների համար սակագինը պահպանվել է նույն մակարդակին, մնացած խմբերի համար՝ հավասարաչափ բարձրացվել է բնակչության համար՝ 4,7 դրամ, եթե վերածենք դոլարի՝ մոտ 10 դոլար:

Կապույտ վառելիքի նոր սակագները ուժի մեջ են մտնելու ապրիլի 1-ից։

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40