«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի

18.04.2023 15:23
1678

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ Աշոտ Ռոբերտի Հակոբյանն ընտրվել է ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կայքը:

Աշոտ Հակոբյանը ծնվել է 1964 թ. հունիսի 29-ին: Ավարտել է Մոսկվայի Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի արդյունաբերության պետական ինստիտուտի գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծման և շահագործման բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1986–1991 «Սոյուզգազպրոյեկտ» միութենական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ճարտարագետ, առաջատար ճարտարագետ, Տեխնոլոգիական բաժնի պետ:

1991–1996 «Նաիրի» ՓՁ՝ Շուկայագիտության բաժնի պետ:

1996–2004 «Արմգազպրոյեկտ» ինստիտուտի (ձևավորվել էր «Սոյուզգազպրոյեկտ» ինստիտուտի մասնաճյուղի հիման վրա, 2001թ. վերանվանվել էր «ԴԱՄԱՌ» ՓԲԸ-ի) Կոմպլեքսային նախագծման բաժնի առաջատար ճարտարագետ, 1997թ.՝ ինստիտուտի նախագծերի գլխավոր ճարտարագետ:

2004 թվականի ապրիլից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Զարգացման և ներդրումների վարչության պետ:

2011–2014 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ (2014 թվականից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) Տեխնիկական վարչության պետ։

2014–2015 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տեխնիկական բաժնի պետ, Զարգացման ներդրումային ծրագրերի բաժնի պետ։

2016 թվականի հոկտեմբերից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետի ժամանակավոր պաշտոնակատար:

2016 թվականի դեկտեմբերից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետ:

Պարգևներ

2017 Արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի և շնորհակալագրի։

Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի Նախագահների խորհրդի որոշմամբ պարգևատրվել է պատվավոր դիպլոմով՝ գազաէներգետիկ ոլորտի զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար։

2018 Արժանացել է «Գազպրոմ» ՀԲԸ շնորհակալագրի՝ գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։

Արժանացել է «Գազպրոմ» ՀԲԸ պատվոգրի՝ վառելիքաԷներգետիկ համալիրի զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։

2022 Արժանացել է «Գազպրոմ» ՀԲԸ պատվոգրի՝ վառելիքաԷներգետիկ համալիրի զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։

Հիշեցնենք՝ մարտի 23-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր նախկին տնօրեն Հրանտ Թադևոսյանը մահացել էր:

https://www.armtimes.com/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40