Գեւորգ Փարսյան. «Գնման գործընթացը Կապանի համայնքապետարանում կազմակերպվում է օրենքի տառին համապատասխան, իսկ այդ ամենը ստվերելու որեւէ փորձ պարզունակ զազրախոսություն է»

22.08.2020 23:53
10413

Օգոստոսի 21-ին մայրաքաղաքային լրատվական կայքերից մեկը՝ «Հետքը», հրապարակել է հոդված «Կապանի համայնքապետը 447 մլն դրամի պայմանագիր է կնքել հորը պատկանող ընկերության հետ» վերտառությամբ, որում բարձրացված հարցերն ու կատարված դատողությունները որոշակիորեն հետաքրքրել են «Սյունյաց երկրին»: Ուստի եւ զրույցի հրավիրեցինք Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին՝ պարզելու մատնանշված խնդիրների իսկությունն ու արտահայտված նկատառումների հիմնավորվածությունը:

-Պարոն Փարսյան, առաջին անգամ ենք հանդիպում Կապանի օրվան նվիրված համաքաղաքային տոնակատարությունից հետո եւ, զրույցի բուն թեմային անցնելուց առաջ, չենք կարող հազարավոր կապանցիների հիացմունքը չարտահայտել այդ կապակցությամբ: Համավարակի թելադրած սահմանափակումներով պայմանավորված նորամուծությունները, անտարակույս, նորովի ցուցանեցին Կապանի անզուգական հմայքը, ժամանակակիցներիս հաղորդությունը քաղաքի հերոսական անցյալին, հավատը՝ վաղվա օրվա ու մեր պետական ընթացքի հանդեպ:

-Շնորհակալ եմ:

-Պարոն Փարսյան, հավանաբար ծանոթ եք «Հետք»-ի հրապարկմանը եւ ունեք բարձրացված հարցերի պատասխանը: Դրանց վերաբերյալ կուզենայինք լսել Ձեր պարզաբանումները, ինչի համար եւ Ձեզ զրույցի ենք հրավիրել, բայց, մինչ այդ, ցանկալի է իմանալ Ձեր ընդհանրական տպավորությունն այդ հրապարակման մասին:

-Տպավորությունս այն է, որ ինչ-որ ուժեր կամ անձինք ցանկանում են ցեխ շպրտել ե՛ւ համայնքապետի, ե՛ւ համայնքապետարանի գործունեության վրա, ստվերել համայնքում կատարվող աշխատանքները, իրականությունը ներկայացնել ծուռ հայելու մեջ եւ ստեղծել գոյություն չունեցող կոռուպցիոն սխեմաների պատրանք, ինչն անհեթեթություն է, ինչն ազնիվ չէ:

- Վիճահարույց հրապարակման առանցքում, որքանով տեսնում ենք, շահերի բախման խնդիրն է արծարծվում. այսպես՝ Կապան համայնքի ղեկավարը Գեւորգ Փարսյանն է, իսկ Կապանի համայնքապետարանի 2020 թ. հայտարարված գնումների մրցույթներից չորսով հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն, որը պատկանում է համայնքապետի հորը:

-Միայն առաջին հայացքից կարող է ասվածը սենսացիոն թվալ: Իրականում, մինչդեռ, դրանում որեւէ օրինազանցություն կամ արտառոցություն չկա, դրանում շահերի բախում չկա, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության  որեւէ խախտում չկա:

Թերթեք, խնդրեմ, «Գնումների մասին» ՀՀ օրենքը եւ կհամոզվեք, որ ամեն ինչ համահունչ է օրենքի պահանջներին:

Ահա օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի սահմանումը. «Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք»:

Միայն մի դեպքում կա արգելանք, որը սահմանված է վերոնշյալ հոդվածի 4-րդ կետով. «Արգելվում է սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված փոխկապակցված անձանց եւ (կամ) միեւնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան 50 տոկոս միեւնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միեւնույն գործընթացին…»:

Այսինքն՝ խոսք չի կարող լինել այն մասին, որ նույն ընտանիքի անդամը՝ մեկը՝ պաշտոնյա, մյուսը՝ կապալառու կազմակերպության ղեկավար, չեն կարող մասնակցել գնման գործընթացին:

-Հրապարակումն անտեղյակ ընթերցողի վրա տպավորություն է թողնում, թե Կապանում համայնքի ճանապարհների նորոգումների եւ հիմնանորոգումների հետ կապված գնումների բաց մրցույթում բացառապես հաղթող է ճանաչվել «Նորոգշին» ՍՊ ընկերությունը:

-Հիմքից զուրկ դիտարկում է:

2020 թ. բաց մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել ե՛ւ «Նորոգշին» ՍՊԸ-ն եւ Կապանի ճանապարհաշինական ընկերությունը:

-Կարո՞ղ եք պաշտոնապես հաստատել, որ նմանատիպ մրցույթները կազմակերպվել եւ կազմակերպվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքին համաձայն:

-Ներող եղեք, բայց ավելորդ է նույնիսկ նման հարցի առաջադրումը: Գնման գործընթացը Կապանի համայնքապետարանում կազմակերպվում է օրենքի տառին համապատասխան, իսկ այդ ամենը ստվերելու որեւէ փորձ պարզունակ զազրախոսություն է: Ուրիշ կերպ լինել չի կարող:

-Այսպիսի արձանագրում է կատարվում հոդվածում. «Հատկանշական է, որ համայնքի ղեկավարի հոր ընկերութունը նշված մրցույթների միակ մասնակիցն է եղել…», արդյո՞ք այդպես է:

-Քիչ առաջ նշեցի, որ Կապանի ճանապարհաշինական կազմակերպությունը նույնպես մասնակցել է ու հաղթող ճանաչվել:

Այնուհետեւ՝ մրցույթները բաց են, թափանցիկ են, հրապարակային են, օբյեկտիվ են… Այդ ո՞ր շինարարական կազմակերպությունն է, որ ցանկացել է մասնակցել հայտարարված մրցույթին ու խոչընդոտների, արգելքների է հանդիպել:

Այդ ո՞ր կազմակերպությունն է, որ մասնակցել է մրցույթների, բայց  գնահատող հանձնաժողովում անարդար, ոչ օբյեկտիվ գնահատականի է արժանացել, ու մենք աչք ենք փակել:

Նման գոնե մեկ դեպքի առկայության պարագայում ինքս, որպես համայնքապետ, ինձ մեղավոր կհամարեի ու հրապարակավ կխոստովանեի:

Տեղյա՞կ եք, որ մեզանում լինում են մրցույթներ, որոնց մասնակցելու դիմումներ պարզապես չեն լինում: Շինարարական լուրջ կազմակերպությունները, հանրապետությունում կատարվող մեծածավալ շինաշխատանքների շնորհիվ, ապահովված են աշխատանքային ճակատով, առկա է շինարարական ուժի դեֆիցիտի խնդիր:

Կարող եմ օրինակ բերել՝ նույն մրցույթը հայտարարել ենք հինգ անգամ՝ մասնակից չլինելու  պատճառով:

-Կապանի «Նորոգշինը» տարածաշրջանի համբավավոր շինարարական կազմակերպություններից է: Վերջին տասը տարում տարածաշրջանի շինարարական կյանքը, խոստովանենք, հնարավոր չէ պատկերացնել առանց այդ ընկերության: Ասել է թե՝ «Նորոգշինը» համբավ է ունեցել եւ պահանջված է եղել դեռեւս Ձեր՝ համայնքապետ դառնալուց շատ տարիներ առաջ: Եվ հիմա, հանկարծ, փորձ է արվում ստվերել նրա բարի համբավը. դա  ոչ միայն մեր կարծիքն է, դա բազմաթիվ կապանցիների ու ոլորտի մասնագետների կարծիքն է:

-Գիտե՞ք, ամենաանհեթեթն այն է, որ «Նորոգշինի» ներկայիս գործունեությունը փորձում են դիտարկել հայր եւ որդի հարաբերությունների՝ այս դեպքում արհեստական, շինծու պրիզմայով, որը իրականության հետ կապ չունի:

Շատ կուզենայի, որ «Նորոգշինի» պես մի քանի շինկազմակերպություն ունենայինք Կապանում:

«Նորոգշինի» նախորդ տարիների գործունեությունը միայն ու միայն որակի, պատասխանատվության, սրտացավության օրինակ է:

Մի ուրիշ ճշմարտություն էլ կա՝ եթե «Նորոգշինը» շահել է որեւէ մրցույթ, ապա ոչ միայն որակով ու ժամկետին են կատարվելու աշխատանքները, այլ շահույթի հաշվին լրացուցիչ աշխատանքներ են կատարվելու, որ նախատեսված չեն նախագծանախահաշվային փաստաթղթերով, բայց անհրաժեշտ են եղել: Օրինակ, Կավարտ տանող ճանապարհը, որի համար 10 մլն դրամ էր նախատեսված, բայց կրկնակի չափով գումար ծախսվեց:

-Հոդվածագիրը հարցնում է՝ եթե  «Նորոգշին» ՍՊԸ-ն ոչ նպատակային օգտագործի իրեն հատկացված գումարները, ի՞նչ է պատրաստվում անել Գեւորգ Փարսյանը, ով 2019 թ. ապրիլի 10-ին ստեղծված այն հանձնաժողովի ղեկավարն է, որի նպատակն է շինարարական եւ վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքի վերահսկումը:

-Նախ՝ անգամ տեսականորեն նման իրավիճակ չեմ պատկերացնում «Նորոգշինի» առումով:

Այնուհետեւ՝ նման խնդիր առաջանալու դեպքում, եթե իսկապես մտահոգում է լրատվամիջոցին, առաջնորդվելու ենք բացառապես օրենքի կարգավորումներով:

Եվ ամենակարեւորը՝ թող որեւէ մեկը հեռվից՝ տաք անկյուններից, չփորձի իր արշինով չափել Կապանի համայնքապետի եւ համայնքապետարանի գործունեությունը:

-Հոդվածագիրը նշում է՝ չենք կարող ասել, թե անցյալ տարի համայնքապետ որդին մրցույթներից քանիսն է շնորհել հորը, քանի որ Կապանի համայնքապետարանը պայմանագիրը չի հրապարակում armpes.am կայքում:

- Մեկ անգամ եւս հայտարարեմ, որ «Նորոգշինի» միջոցներն են շնորհվում համայնքին եւ ոչ թե մրցույթներն են շնորհվում այդ ընկերությանը:

Իսկ պայմանագրերին  կարելի է ծանոթանալ նշված կայքում:

Ինչ վերաբերում է այն պնդումին, թե իբր «Նորոգշինը» շահերի բախման բացակայության մասին հայտարարություն պիտի ներկայացներ ֆինանսների նախարարության procurement.am կայքում ու չի ներկայացրել, ապա վստահաբար ասում եմ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի կայքում ներկայացված է հայտարարություն եւ այդ կայքը հասանելի է բոլորին:

 

Հարցազրույցը՝ Վահրամ Օրբելյանի

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04