Գեղանուշի 148 տարվա եկեղեցին, չնայած վերանորոգմանը, վտանգի տակ է

02.07.2018 12:04
1204

Գեղանուշցի մոմավաճառ Լարիսա Սաֆարյանը բացում է 1870 թվականին կառուցված ս. Հռիփսիմե եկեղեցու դուռն ու մեզ ներս հրավիրում: Սկզբից զգուշությամբ նայում է շուրջը: Առաստաղից ծեփի նոր կտորներ են թափվել: Խոնավության հոտից անակնկալի ենք գալիս:

Տիկին Լարիսան ասում է, որ եկեղեցու շենքն օրեցօր քանդվում է: Անձրևներին ջուրը լցվում է ներս, մոմավաճառը, որը նաև պատասխանատու է մաքրության համար, տաշտեր է դնում գետնին: Ամեն առավոտ մոմերի մոտ դրվող լուցկին հանում է դուրս, արևի տակ չորացնում:

Եկեղեցու դուռը, տիկին Լարիսայի ասելով, բացում է վառ առավոտյան՝ 05:30-ին: Տարածքը միայնակ է մաքրում, ամուսնու հետ էլ ծառերն է պատվաստում: Եկեղեցու երեք աշխատողներից միայն ինքն է մնացել. հիմա և՛ այգեպան է, և՛ մաքրուհի, և՛ մոմավաճառ, սակայն պարտականությունը միայն մոմ վաճառելն է, մնացած գործն անում է կամավոր:

Լարիսա Սաֆարյանը մոտ 9 ամիս է, ինչ աշխատում է եկեղեցում: Նրա աշխատավարձը գոյանում է մոմի վաճառքից, միաժամանակ հարց է տալիս, թե հիմա ով է գալիս եկեղեցի, որ մոմ վառի: Մոմ վառողներին, ըստ տիկին Լարիսայի, մատների վրա կարելի է հաշվել. ասում է, թե դրանցից մեկն ինքն է, մյուսը՝ գյուղի դպրոցի տնօրենը: Նախորդ դարի 20-30-ականներին Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղը 800-ից ավելի բնակիչ ուներ, իսկ հիմա՝ շուրջ 300:

Տիկին Լարիսան ասում է, որ այսօր իր ամենամեծ մտահոգությունը եկեղեցու շենքի վիճակն է. «Ինձ վրա շատ է ազդում, ամեն անգամ մի քար ընկած տեսնելիս լացս գալիս է»: Այս ամռանը գյուղում օձերը շատացել են: Մոմավաճառն ասում է, որ եկեղեցու հարավային դուռը, որ հիմա չի բացվում, վերևի մասում ճեղք ուներ, որտեղից օձեր էին մտնում ներս. ամուսնու հետ փակել են ճեղքը:

Կապանի ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը, ով նաև Գեղանուշի եկեղեցու սպասավորն է, մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ տեղյակ է գյուղական սրբավայրի վիճակից: Մոտ մեկ տարի առաջ ռուսաստաբնակ գեղանուշցիներից գործարար Արմեն Ղուկասյանի միջոցներով վերանորոգվել է եկեղեցու տանիքը, հյուսիսային կողմում էլ հենապատ է դրվել, որպեսզի գրունտը չհոսի դեպի եկեղեցին: Այդուհանդերձ, անձրևաջրերը շարունակում են լցվել ներս: Տեր Վահանի փոխանցմամբ՝ տանիքի վերանորոգման համար առաջիկայում պատրաստվում են կրկին դիմել Ա. Ղուկասյանին, այդ հարցում շահագրգիռ այլ գեղանուշցիներ էլ կան: «Մենք մեր ուժերով պետք է այդ ամենն անենք, նաև գյուղի ժողովրդի ուժերով»,- ասում է տեր Վահանը:

Ս. Հռիփսիմեի եկեղեցու զանգն արդեն մի քանի տարի չի ղողանջում: Քահանան ասում է, որ այն չէր աշխատում նախքան իր գալը (նա եկեղեցու սպասավորն է շուրջ 4 տարի): Տեր Վահանը հերքում է խոսակցությունները, թե ս. Հռիփսիմեի զանգը տեղադրվել է Կապանի եկեղեցում՝ նշելով, որ ս. Մեսրոպ Մաշտոցի զանգի համար նվիրատվություն էին արել  Սանկտ Պետերբուրգում ապրող կապանցիները:

Գեղանուշի ս. Հռիփսիմե եկեղեցին եռանավ բազիլիկ կառույց է, վերանորոգվել է 1987 թվականին, ներառված է գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում:

Մարինե Մարտիրոսյան

hetq.am

«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը». ՀՀ երկրորդ նախագահ

20.09.2026 22:54

ՌԴ Պետդումայի ընտրությունները․ Հայաստանի 2 ընտրատեղամասերում քվեարկությունը մեկնարկել է

20.09.2026 10:45

«Երրորդ ժամկետ» հաղորդաշարի հյուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է

19.09.2026 23:40

Հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ–ին

19.09.2026 18:04

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

19.09.2026 16:37

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին

19.09.2026 13:46

Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է

19.09.2026 13:36

Բաքուն ՄԻԵԴ–ին չի տրամադրել լուսանկարներ, որոնք կարտացոլեին հայ գերիների վիճակը. Սահակյան

19.09.2026 10:51

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ

19.09.2026 10:48

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

18.09.2026 20:41

Անընդունելի է իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները․ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

18.09.2026 18:52

Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

18.09.2026 16:29