Գեղանուշի պոչամբարի ազդակիր համայնքում` 144 հիվանդ, որից երեքը` անբուժելի

05.12.2014 17:57
2150

ՀՀ Սյունիքի մարզում գտնվող Գեղանուշի պոչամբարն ամեն տարի գրավում է 10 հա նոր տարածք: Հիմնականում դրանք Գեղանուշ համայնքի վարչական տարածքներն են: Ըստ գեղանուշցիների` գյուղապետարանի եւ պոչամբարը շահագործող «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի միջեւ պետք է կնքվի նոր պայմանագիր` պոչամբարի տարածքը մեծացնելու համար:

Գեղանուշի պոչմաբար տարեկան լցվում են ընդհանուր քանակությամբ /պինդ/ 568624.0 տոննա պոչեր, եւ բնակիչների խոսքով` պոչամբարի տարածքն ուղղահայաց դեռ 15 մետր պետք է բարձրանա:

Մինչ 2011թ. «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգրքի ընդունումը Գեղանուշի պոչամբարը համարվում էր առաջին դասի վտանգավորության պոչամբար: Սակայն այս օրենսգրքով պոչամբարները դիտարկվում են ոչ թե որպես վտանգավոր թափոններ, այլ որպես տեխնածին հանքավայրեր, եւ ոչ ոք պարտավոր չէ փոխհատուցել բնակիչներին այն վնասը, որ նրանք կրում են` գտնվելով պոչամբարի ազդեցության տակ:

«Մեր համայնքում 10 հոգուց 8-9-ը հիվանդ են... Մեր միսը, կարտոֆիլը, կանաչին չեն առնում շուկայում...Մենք սկզբից էլ դեմ ենք եղել այս պոչամբարի վերակառուցմանը... ամիսներով ծանր տեխնիկան կանգնեցրել ենք, բայց ինչ օգուտ...», – բողոքում էին գեղանուշցիները:

Պատշաճ փոխհատուցման բացակայության պայմաններում նրանց սփոփում է միայն ընկերության բարի կամքի դրսեւորումը: «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն տարեկան 3 միլիոն դրամ փոխանցում է 21 հա հողի վարձակալության համար: Բացի դրանից, վերջին երեք տարիներին ընկերությունը 10 միլիոն դրամի ծրագրեր է իրականացնում գյուղում:

«Անցյալ տարի մեր ակումբի շենքի տանիքը փոխել է: Այս տարի էլ ներսը ամբողջությամբ վերանորոգել է: Գյուղի դպրոցի համար բեմ է կառուցել` մոտ 1 միլիոն 200 հազար դրամի: Նախանցած տարի էլ 10 միլիոն տվել է գյուղի ճանապարհը վերանորոգելու համար», – ԷկոԼուրին ասացին Գեղանուշի գյուղապետարանում:

Սակայն այս ծրագրերի մասին Գեղանուշում տարաձայնություններ կան:

«Որ իրա ամբողջ եկամուտն էլ տա գյուղին, մեզ ինչ, եթե մենք հիվանդ ենք», – ասում էին բնակիչները:

Ի տարբերություն բնակիչների` Գեղանուշի համայնքապետ Իվան Կոստանդյանը այդքան էլ լավ չէր պատկերացնում պոչամբարի ռիսկերը եւ վնասները:

«Խոսակցությունները, որ պոչամբարը թունավոր է եւ թույն է արտադրում, տպավորվում է մարդու ուղեղի մեջ… Նման տարաձայնություններից գեղանուշցու մթերքը չեն առնում… Ինչո՞վ է թունավորված Գեղանուշի տարածքը, ո՞վ է ապացուցել, ապացուցեք` ի՞նչ վնաս է տալիս պոչամբարը մեր ժողովրդին… լրագրողները ավելի շատ վնաս են տալիս, քան պոչամբարը, – ասաց Իվան Կոստանդյանը, – Ես գրություն ուղարկեցի Կապանի բուժհամալիրի գլխավոր տնօրենին, պահանջեցի հիվանդների քանակը: Անցյալ տարվա դրությամբ 144 այցելու է եղել մեր գյուղից տարբեր հիվանդություններով, որոնցից երեքը անբուժելի»:

Նշենք, որ պաշտոնական տվյալներով Գեղանուշն ունի 356 բնակիչ:

«Եթե կառավարություն լինի, մենք իմանանք` կառավարությունը մեր գյուղապետարանին մի բան տրամադրելու է, դրոշակով կգնանք, կպայքարենք, բայց որ գիտենք կառավարություն չկա, ով ինչ տալիս է` ասում ենք լավ է… հիմա մենք ջուր չունենք խմելու, էտ մարդը պիտի մի հարյուր մետր խողովակ տա, որ ջուր բերենք, դրա համար էլ ձեն չենք հանում», – ասացին գյուղի բնակիչները:

ԷկոԼուր, 25 նոյեմբերի 2014թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40