Գերագույն հոգևոր խորհուրդը վերջնաժամկետ է սահմանել Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամների համար

10.07.2018 15:45
1325

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 10-ին տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ վերջին շաբաթներին իրականացվող հակականոնական գործողություններին, այդ թվում և Դիվանատան շենք ներխուժելու և Մայր Աթոռի աշխատանքը խոչընդոտելու փաստերին։ Քննարկելով ստեղծված կացությունը՝ ԳՀԽ անդամներն անընդունելի և դատապարտելի նկատեցին հայտնի նախաձեռնության որդեգրած քայլերը, որոնք խաթարում են ներեկեղեցական անդորրն ու գայթակղություն դառնում հավատացելոց համար։ 

Տեղեկացվեց, որ խնդրի առնչությամբ իրենց անհանգստության և դատապարտության խոսքն են հնչեցրել բազում հավատացյալներ ինչպես Հայաստանից, այնպես և Սփյուռքից, եպիսկոպոսաց դասը և բազմաթիվ եկեղեցականներ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պատասխանատվության ենթարկելու խիստ միջոցների ձեռնարկման վերաբերյալ հուլիսի 6, 2018 թվակիր խնդրագրով դիմել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները։ Իսկ Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի՝ հուլիսի 6-ի նիստում միաձայն որոշում է կայացվել առաջարկելու Նորին Սրբությանը կարգալույծ հռչակելու Կորյուն աբեղա Առաքելյանին։ 

Այսուհանդերձ, ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո։ Կորյուն աբեղայի համար որոշվեց անդրադարձումից հետո սահմանել ապաշխարության շրջան վանքերից մեկում։

Ժողովին Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդաց միավորման հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը զեկույց ներկայացրեց «Դեպի Հայրենիք, դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական ուխտագնացության արդյունքների վերաբերյալ։ ԳՀԽ անդամները գնահատանք հայտնեցին կազմակերպիչ հանձնախմբին հավաքի բարեհաջող անցկացման համար։ Կարևորվեց նաև ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի և թեմերի երիտասարդական կառույցների հետևողական աշխատանքը երիտասարդության հետ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40