ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏՈՒՄ

16.11.2021 11:42
1173

Ազգային ժողովի այսօրվա նիստում որոշվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նախաձեռնած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկումն անցկացնել փակ ռեժիմով: 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քնննարկում իրականացնել:

Պատգամավորները 61 կողմ ձայնով ընդունեցին առաջարկը: Նիստին հարակից զեկուցողներ կլինեն իրավասու մարմինների ներկայացուցիչները:

Նշենք, որ ԱԺ նիստին մասնակցում են միայն ՔՊ խմբակցության պատգամավորները, ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտում են նիստերը՝ ի նշան սահամանային իրավիճակի վերաբերյալ իշխանության պահվածքի:

Հիշեցնենք՝ ընդդիմությունը երեկ արտահերթ նիստ նախաձեռնեց քննարկելու ստեղծված իրավիճակը, սակայն իշխանականները չներկայանալով տապալեցին:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22