«Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ լրացում կկատարվի

23.12.2025 15:52
457

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով լրացում կկատարվի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ)
անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ։

Վերը նշված որոշումը սահմանում է՝

1. Ստեղծել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել`

  • հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
  •  հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 19-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա և 2020 թվականի դեկտեմբերի 9-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1343-Ա որոշումները։
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն ներկայացնել հանձնաժողովի և հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց տվյալները։
5. Առաջարկել «Հայկական կարմիր խաչ ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն ներկայացնել հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցչի տվյալները։
6. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել հանձնաժողովի և հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անհատական կազմերը։

Հավելված N1-ում նշվում է միջգերատեսչական խորհրդի կազմը՝

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության  վարչության պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
«Հայկական կարմիր խաչ ընկերություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող երեք հասարակական կազմակերպությունների 1-ական ներկայացուցիչներ (համաձայնությամբ)

Կատարվող լրացման բովանդակությունը

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» տողից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ» տողով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40