Գերմանիայում այսօր անցկացվում են Բունդեսթագի ընտրությունները

23.02.2025 12:43
538

Այսօր Գերմանիայի Դաշնությունում մեկնարկում են Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) ընտրությունները։

Ընտրատեղամասերը բացվում են տեղական ժամանակով 08:00-ին։ Գերմանիայի քաղաքացիները կքվեարկեն ինչպես կոնկրետ թեկնածուների, այնպես էլ կուսակցությունների օգտին, որոնք պայքարում են Բունդեսթագում խորհրդարանական տեղերի համար։

Քվեարկությունը կտևի մինչև 18:00-ն, որից անմիջապես հետո կհայտարարվեն էքզիթ փոլերի արդյունքները։ Գերմանացիները կքվեարկեն նաև փոստով․ 2021 թվականի նախորդ ընտրություններում այդ հնարավորությունից օգտվել էր քաղաքացիների գրեթե 47,3%-ը։ Այն ժամանակ այդ ցուցանիշը ռեկորդային էր։

Գերմանիայի Դաշնային ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես ճանաչված 41 կուսակցություններից ընտրություններին կմասնակցի 29-ը։ Բունդեսթագի կայքում նշվում է, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), «Կանաչները», Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ), «Ձախերը», «Ազատ ընտրողները», «Վոլտը», Մարքսիստ-լենինյան կուսակցությունը, «Գերմանիայի դաշինքը» և «Սառա Վագենկնեխթի միությունը» թեկնածուներ են առաջադրել բոլոր 16 դաշնային հողերում։

Գերմանիայի կանցլերը կընտրվի Բունդեսթագում՝ կոալիցիոն բանակցություններից հետո։ Կանցլերի պաշտոնի հիմնական թեկնածուներ են համարվում Ֆրիդրիխ Մերցը (ՔԴՄ/ՔՍՄ), Օլաֆ Շոլցը (ԳՍԴԿ), Ռոբերտ Հաբեկը («Կանաչներ») և Ալիս Վայդելը (ԱԳհ)։

Ըստ Politbarometer ընկերության վերջին հարցման, 32%-ը ցանկանում է կանցլերի պաշտոնում տեսնել Ֆրիդրիխ Մերցին (ՔԴՄ/ՔՍՄ), 21%-ը՝ Ռոբերտ Հաբեկին («Կանաչներ»), 18%-ը՝ Օլաֆ Շոլցին (ԳՍԴԿ), 14%-ը՝ Ալիս Վայդելին (ԱԳհ), իսկ 15%-ը դեռևս չի կողմնորոշվել։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40