ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ՝ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ ԿԱՊԱՆՑԻ ԱԼԵՔՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

10.09.2024 17:52
700

Այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ընդունել է Եվրոպայի` մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն, կապանցի Ալեքս Սահակյանին՝ մարզիչ Ստեփան Խաչատրյանի ուղեկցությամբ։

Համայնքի ղեկավարը նախ շնորհավորել է մարզիկին նման բարձրակագ առաջնությունում տարած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ, ապա հպարտությամբ շեշտել, որ Ալեքսի ցանկացած ձեռքբերում, դա Կապանի ձեռքբերում է։

Գևորգ Փարսյանը նաև հույս է հայտնել, որ նա կշարունակի քրտնաջան մարզումները, կմասնակցի միջազգային հեղինակավոր մրցաշարերի եւ կհասնի բարձր նվաճումների։

Ալեքսի շախմատային հաջողությունների ակունքներում Ստեփան Խաչատրյանի վաստակը մեծ է, ինչի մասին իր շնորհակալական խոսքում ընդգծեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ նա հետևողականորեն շարունակում է աջակցել իր լավագույն սաներից մեկին, մշտապես բարձրաձայնում է նրա կարիքների մասին և փորձում լուծումներ գտնել։

Համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ այսուհետ ևս կշարունակի աջակցել շախմատիստին մասնակցելու միջազգային տարբեր մրցաշարերի՝ բարելավելու իր մասնագիտական որակները։

Ալեքս Սահակյանն էլ, իր հերթին շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին ընդունելության համար, զրուցել առաջիկայում սպասվելիք առաջնությունների, իր նպատակների մասին։

Գևորգ Փարսյանը հանդիպման ավարտին, ևս մեկ անգամ ընդգծել է, որ միջազգային ասպարեզում մեր մարզիկների գրանցած հաղթանակները ոչ միայն մարզիկի անհատական հաջողություններն են, այլ նաև Կապան համայնքի։

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38