Գիրք` ծնված կյանքից

26.12.2013 07:55
2249

Օրերս Սիսիան քաղաքի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, պատերազմի եւ աշխատանքի վետերան Սպարտակ Գրիգորյանի երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ լույս աշխարհ եկած «Տողեր ներաշխարհից» բանաստեղծությունների, հանելուկների, հանելուկ-խաղիկների գրքի շնորհանդեսը։

Ներկաներին տարբեր տեսանկյունից այն ներկայացրեց գրադարանի տնօրեն տիկին Ա.Խաչատրյանը` նշելով, որ ամեն լույս տեսած գիրք չէ, որ այսպես ուրախացնում է շատերին եւ զվարճացնում մանուկներին։ Սակայն Սպարտակ Գրիգորյանի ստեղծագործությունն իրոք կյանքի գիրք է` ծնված կյանքից, հասցեագրված ընթերցասեր հանրության տարբեր շերտերին։ Չափածո տարաբնույթ շատ ստեղծագործություններում լայնորեն կիրառված է նաեւ ակրոստիքոսային ¥ծայրակապ¤ ժանր։ Ելույթ ունեցողները՝ Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սլավիկ Դադաշյանը, պատմաբան Արարատ Ավագյանը, լրագրող Արմեն Հովակիմյանը բարձր գնահատականի արժանացրին Սպարտակ Գրիգորյանի հեղինակած «Տողեր ներաշխարհից» գրքի բովանդակությունը, անգամ համեմատեցին հայ մանկագիրներ Աթաբեկ Խնկոյանի եւ Ղազարոս Աղայանի ստեղծագործությունների հետ։ Զրույցում հեղինակն ասաց. «…ստեղծագործությունների մի մասը գրել եմ դեռեւս Հայրենական մեծ պատերազմի տարիներին, մի մասը` մութ ու խավար տարիներին, իսկ մյուս մասը` կենսաթոշակի անցնելուց հետո, սակայն դրանք չեն տպագրվել։ Միայն այս տարի Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի անմիջական օգնությամբ եւ «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպության նախագահ ժորա Խուրշուդյանի օժանդակությամբ լույս աշխարհ եկավ սույն գիրքը, որն ապրածս տարիների, մտածումների, ընկալումների, ցանկությունների արտահայտություն է տարաբնույթ ուղղություններով։ Համոզված կարող եմ ասել` փորձել եմ օգտակար լինել երեխաներին, մարդկանց, իմ հայրենիքին, հողին ու ջրին, մի բան թողնել ինձ պարգեւած կյանքի դիմաց։ Ինչպիսի գնահատականի կարժանանա գիրքն ընթերցողների կողմից` պարզ կդառնա նրանց հանդիպման ժամանակ»։

ԺՈՐԱ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40