«Գիտտունի» սաները Պանամայում

29.11.2023 17:11
2683

Երկրորդ տարին անընդմեջ «Այբ» կրթական համալիրում կազմակերպված ռոբոտաշինության օլիմպիադայի ազգային փուլում «Գիտտուն»-ի կապանյան թիմը (Հայկ Վարդանի Ստեփանյան, Տիգրան Արենի Սարգսյան, Հայկ Արսենի Ստեփանյան, մարզիչ՝ Հարություն Դանիելյան, թիմի ղեկավար Արփինե Հովհաննիսյան, ազգային ներկայացուցիչ՝  Անժելա Բալաթյան) համաշխարհային ռոբոտաշինության օլիմպիադայի ուղեգիր նվաճեց: Այս անգամ ճանապարհը նրանց հեռավոր Պանամա տարավ:

Ճիշտ է, մեր պատվիրակները մրցանակային տեղ չգրավեցին, բայց գոհացրեցին ժյուրիին՝ առաջադրանքը կատարելով անթերի, այն է՝ վերականգնել խաթարված ինտերնետային ստորջրյա կապը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների միջև: Փոքրիկ ռոբոտաշինարարները մրցափորձ են ձեռք բերել, ինչը հույժ կարևոր պայման է հետագա հաղթանակների համար: Իսկ մրցակցությունը շատ թեժ էր, քանզի մասնակցում էին 84 երկրի 450 թիմ, որոշ երկրներից՝ մի քանիսը:

Մնում է ավելացնել, որ «Գիտտունի» այս թիմը անցյալ տարի մասնակցել էր գերմանական Դորտմունդ քաղաքում կայացած ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադային:

Իսկ այս օլիմպիադային մասնակցությունն հովանավորել էին  Զանգեզուրի պղնձամոլիբդենային և Կապանի լեռնահարստացման կոմբինատների տնօրենությունները, «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության տնօրեն Արարատ Կարապետյանը, կապանցի գործարարներ Գարիկ Ղազարյանը, Տիգրան Բունիաթյանը (Մոսկվա), Արման Հակոբյանը, Գրիգորի Փարսյանը, Յանեկ Հակոբյանը, Կարեն Ոսկանյանը, Մանաս Կարապետյանը, որոնց «Գիտտունի» ղեկավարությունը  խորին երախտագիտություն է հայտնում:

Կապանյան պատվիրակության համար ճանաչողական այց էր կազմակերպվել, նրանք հաղորդակից եղան այդ էկզոտիկ երկրի տեսարժան վայրերին:

                                                                             Վահրամ Օրբելյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02