«Գլխավորը Ռուսաստանի ճակատագիրն է»․ Պուտինն ամանորյա տեսաուղերձ է հղել՝ շրջապատված զինվորականներով (տեսանյութ)

31.12.2022 19:49
1004

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ինը րոպեանոց ուղերձը նկարահանվել է ոչ թե Կրեմլի ֆոնին, ինչպես արվում էր նախկինում, այլ զինվորականներով շրջապատված։ Շնորհավորական խոսքի սկզբում պետության ղեկավարն ասում է, որ 2022 թվականը «ռուսական հասարակության հզոր կոնսոլիդացիայի» տարի էր։

Իր ամանորյա ուղերձում ՌԴ նախագահն ասել է, որ 2022 թվականը կարևոր քայլերի ժամանակ էր՝ ուղղված երկրի լիակատար ինքնիշխանության ձեռքբերմանը․ «Դա դժվարին, անհրաժեշտ որոշումների, Ռուսաստանի համար լիարժեք ինքնիշխանություն ձեռք բերելու ուղղությամբ ամենակարևոր քայլերի տարի էր», - ասել է պետության ղեկավարը։ Նրա խոսքով, տեղի ունեցած իրադարձությունները դարձան ռուսաստանցիների ընդհանուր ապագայի և իրական անկախության հիմքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք պայքարում ենք դրա համար, մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին մեր պատմական տարածքներում, Ռուսաստանի Դաշնության նոր շրջաններում, մենք միասին կառուցում և արարում ենք»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ գլխավորը Ռուսաստանի ճակատագիրն է և հայրենիքի պաշտպանությունը։

«Սա մեր սուրբ պարտքն է մեր նախնիների ու ժառանգների առջև»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ երկրի ինքնիշխան ու ապահով ապագան կախված է միայն ռուսների ուժից ու կամքից։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40