Գնահատենք ու պահպանենք ներկան և կերտենք Երևանի վաղվա օրը. Արա Բաբլոյանի ուղերձը Երևանի 2800-րդ տարեդարձի առթիվ

21.10.2018 12:12
1282

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

«Սիրելի հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ: Երևանը բերդաքաղաքից վաղուց դարձել է Արարատի հայացքի ներքո տարածված և արագ զարգացող մեծ ու գեղեցիկ քաղաք, ռազմապաշտպանական կառույցից վերածվել է քաղաքաշինության ասպարեզում իրականացված սխրանքի, ձեռք է բերել թամանյանական եզակի ճարտարապետական դիմագիծ, ստեղծել է իր յուրահատուկ՝ երևանյան միջավայրը, և ի վերջո, այն այլևս համայն հայության մայրաքաղաքն է: Ու նաև դարձել է բոլորիս սիրո, հոգատարության և հպարտության առարկան, որի զարգացումը խորհրդանշեց Հայաստանի ու հայության վերազարթոնքը:

Երևանն այսօր ո´չ միայն Հայաստանի վարչական կենտրոնն է, այլև տնտեսական, գիտական, կրթական ու մշակութային մայրաքաղաքը, ուր միաձուլվել են պատմության բազմաթիվ շերտեր, և ուր, գոնե վերջին հարյուրամյակում, զարգացել է հայ հասարակական-քաղաքական միտքը, ձևակերպել է համահայկական ընդգրկում ունեցող նորանոր գաղափարներ և իրականություն դարձրել դրանք:

Երևանն այսօր աշխարհի շատ ու շատ պետությունների կայուն զարգացման ճանապարհով ընթացող մայրաքաղաքների շարքում է, ապրում է նոր ժամանակների շնչով, միշտ զարմացնում է իր դասական գեղեցկությամբ ու կոլորիտով: 

Տոնական այս օրը հետադարձ հայացք նետելով Երևանի անցած քսանութ դարերին և երախտագիտությամբ հիշելով մեր քաղաքը կառուցողներին ու շենացնողներին` շնորհակալության առանձնահատուկ խոսքեր պիտի ուղղենք նաև բոլոր ա´յն մարդկանց, ովքեր իրենց տքնաջան աշխատանքով ամեն ինչ անում են մայրաքաղաքի զարգացման ու գեղեցկացման, Երևանը քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում ու համայնքային կառավարման ասպարեզում նորարարական մոտեցումների կենտրոն դարձնելու և դրանք Հայաստանի մյուս բնակավայրերում կյանքի կոչելու համար:

Երևանի ծաղկման համար Հայաստանը շատ բան է արել, բայց Երևանն էլ շռայլորեն փոխհատուցել է այն, և որպես մայրաքաղաք՝ ուղենիշ է դարձել ողջ երկրի զարգացման համար` իր կրթական, բժշկական, գիտական, արդյունաբերական և մյուս ասպարեզների մեծ հնարավորությունները ծառայեցնելով հեռու ու մոտիկ, մեծ ու փոքր բնակավայրերի զարգացմանը:

Սիրելի հայրենակիցներ,

այսօր բոլորիս տոնն է և Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ու իմ անունից կրկին շնորհավորում եմ Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ:

Հպարտանանք մեր մայրաքաղաքի պատմությամբ, գնահատենք ու պահպանենք ներկան և կերտենք Երևանի վաղվա օրը»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում: 

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40